Բացահայտվել է խարդախության՝ 8, գողության և մաքսանենգության՝ 2-ական, որսագողության և կաշառակերության 1-ական դեպք:
«Մեր ընդդիմախոսները նշում են, որ դա բավարար չէ: Իհարկե բավարար չէ, բայց բավարար ցուցանիշներ ապահովելու համար անհրաժեշտ է ոչ միայն խոսել ու քննադատել, այլեւ ներկայացնել առողջ եւ իրատեսական առաջարկներ: Մենք պատրաստ ենք լսելու կառուցողական առաջարկներ եւ ամենեւին էական չէ այդ առաջարկներոն արվում են իշխանական թե ընդդիմադիր ճամբարից, քանի որ մեր նպատակը մեկն է՝ մենք պետք է կարողանանք օգտագործել բոլոր ուժերը մեր երկիրը զարգացնելու համար»,- հայտարարեց նա:
Գործարքի արժեքը կարող է լինել Ուկրաինայի կորուստն ու ՆԱՏՕ-ի փլուզումը:
«Ժառանգություն» խմբակցությունը հերթական անգամ ԱԺ օրակարգ էր մտցրել Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչման մասին որոշման նախագիծ: «ԼՂ (Արցախի) և Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» անվանումով որոշման նախագիծն ԱԺ էր ներկայացրել խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, և այն խմբակցության կողմից ճանաչվել էր հրատապ:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով դադարեցվել է Բեռլին-Քեմ դեղագործական ընկերության արտադրության ՄԻԳ երեխաների համար (իբուպրոֆեն) ներքին ընդունման դեղակախույթի վաճառքը: Դեղի ներմուծված բոլոր խմբաքանակների շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում արգելվում է:
Կառավարիչը բռնվեց կաշառք ստանալու պահին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 13-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք փողոցների ջրամատակարարումը:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Այս մասին հայտարարել է Իրաքի պաշտպանության նախարարությունը:
«Եթե նկատել եք՝ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնումը դարձավ լակմուսի թուղթ, որ անմիջապես ի հայտ բերեց իրավիճակը՝ դուք համակարգային փոփոխությունների կողմնակից չեք, բարեփոխումների կողմնակից չեք, դուք արմատական փոփոխությունների կողմնակից չեք, գործնականում դուք այդ ամենին դեմ եք ու ընդամենն ուզում եք պահպանելով եղածը, կոնկրետ հասցեում կոնկրետ աթոռ ունենալ: ՍԴ բարեփոխումների առաջարկը իշխանության արդյունավետ տակտիկական քայլն էր, որն ընդդիմադիր բևեռին դրեց ինքնաբացահայտման վիճակում»,- ասում է Հերմինե Նաղդալյանը:
Նոյեմբերի 11-ին Հայաստանի նկարիչների միությունում մեկնարկեց «Մի կտոր կրակ» խորագրով երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով շրջեց ցուցասրահում և ծանոթացավ երիտասարդների ստեղծագործություններին։ Ներկայացված են ավելի քան 150 երիտասարդի գեղանկարները, գրաֆիկական գործերն ու քանդակները։ Ժյուրին տարբեր անվանակարգերում կընտրի լավագույն ստեղծագործությունները, որոնց հեղինակները կարժանանան մրցանակների։
Երբ Իրանը միայն նոր էր սկսել իր հրթիռային ծրագիրը և հրթիռներ էր գնում Լիբիայից, երկիրը մասնագետներ էր ուղարկում Սիրիա՝ ուսումնասիրելու համար այդ երկրի փորձը:
Գիշերային «բերքահավաք» խաղողի այգում. պատճառված վնասի չափը՝ մեկ միլիոն դրամ:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, խոսելով սոցիալական ոլորտի և թոշակների ու աշխատավարձերի չափերի մասին, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին ասաց…
Փաստաթուղթը հնարավոր է դարձնում Բուշեհրի ատոմակայանի համար ևս երկու էներգոբլոկի կառուցումը:
Երևան-Գյումրի ճանապարհի 108-րդ կմ ճանապարհահատվածում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած՝ 7 անձի մահվան պատճառ հանդիսացած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են պատահարի մի շարք հանգամանքներ եւ տուժած անձանց ինքնությունը։
Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին:
«Զարմանալին այն է, որ մեկը բերում է Ռուսաստանից, մյուսը՝ Ռումինիայից, մեկ ուրիշը՝ Բուլղարիայից, և այլ տարբեր տեղերից, բայց այնպես է ստացվում, որ բոլորի գինը նույնն է: Այդպիսի բան չի կարող լինել շուկայում: Նշանակում է՝ այստեղ կա կորպորատիվ համաձայնություն: Այնտեղ գներն իջեցրել են, այստեղ չենք իջեցնում, հարց է առաջանում՝ ո՞ւմ ենք հարստացնում»:
168.am-ի հետ զրույցի ընթացքում նրանցից ոմանք նշեցին տարակուսանքի տեղիք տվող որոշ հարցեր՝ արդյո՞ք ընդունելի տարբերակ է հավաքական սրբադասումը, չէ՞ որ 1,5 միլիոն զոհերի շարքում եղել են նաև անհավատներ, եղել են ոչ սպանվածներ, այլ՝ դիպվածների պատճառով զոհվածներ, եղել են հավատուրացներ, որոնք ուրացել են քրիստոնեությունը, սակայն հետո կրկին սպանվել են:
Առավոտյան լուրեր են տարածվել, որ կոտրվել են ՀՀ Կենտրոնական բանկի մի շարք սերվերներ: ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարում է, որ ՀՀ Կենտրոնական բանկի բոլոր սերվերները հուսալի պաշտպանված են, բանկի սերվերներից գաղտնի տվյալների արտահոսք չկա, կոտրման փորձերը հաջող կասեցվում են:
Նա մայթին սրտանման ձևով շարել է բջջային հեռախոսների տուփերը, ինչը նրա մտահղացմամբ՝ իր ընտրյալի համար պետք է փոխարիներ նշանադրության մատանուն:
Նոյեմբերի 10-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 3-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենային:
Ծայրահեղականները մտադիր են վերադարձնել իսլամի վաղ ժամանակներում գոյություն ունեցած դինարները:
«Ինձ թվում է՝ հայերը շուտ հիասթափվող ժողովուրդ են: Ձմեռը կգա, կգնան տունը, փեջի մոտ նստած՝ կարտոշկա կտապակեն, կուտեն, գարնանը կզբաղվեն իրենց գործերով, բոլոր պատմությունները կսկսվեն 2017 թվականին»:
«Մեզ մեր ստրատեգիական գործընկերը թույլ չի տա, որ Հայաստանը կտրուկ ճգնաժամի մեջ ընկնի, մենք նրան պետք ենք: Ռուսաստանը ինքնուրույնության գործակցով 5-րդն է աշխարհում: Ռուսաստանն ինքնամփոփ երկիր է, իրեն «կզցնելը» շատ դժվար է, որովհետև ռեսուրսներ ունի»:
«Անկասկած խնդիրները կան, մտացածին չեն՝ և՛ ԵՏՄ-ի հետ կապված, և՛ Եվրամիության, որի հետ ևս շարունակվում են ինտեգրացիոն պրոցեսները: Մասնագիտացված կառույցը կբարձրացնի կառավարության էֆեկտիվությունը: Իսկ կառավարության միավորումների հետ կապված՝ կարելի է տարբեր այլընտրանքային մոդելներ առաջարկել, համենայնդեպս, առաջարկվածը որևէ բանով այլ առաջարկներից վատը չէ: Կրճատումներ չեն լինի, ուղղակի վերադասավորումներ են: Բյուջեում ավել ծախսեր նախատեսված չեն այդ փոփոխությունների համար»:
Հարգելի վարորդներ, հարգելի հայրենակիցներ, որպես վարորդ, ՀՀ քաղաքացի ու նաեւ ՃՈ առաջին սպայական գումարտակի հրամանատար, խնդրում եմ` մի խեղեք ձեր ու մյուսների ճակատագրերը, մի որբացրեք ուրիշների երջանիկ ընտանիքները, ցավ մի պատճառեք նաեւ ձեր ընտանիքիներին, պահպանեք անվտանգության կանոնները, զիջեք միմյանց, զգոն եղեք:
Գագաթաժողովում Պեն Լիյուանի հայտնվելը դարձել է նորագույն պատմության մեջ առաջին դեպքը, երբ կինը հրապարակավ ներկայացվի որպես առաջին տիկին:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է բժիշկ Ենոք Աբրահամյանի հայցն ընդդեմ դերասան Աշոտ Մելոյանի: Datalex դատական տեեկատվական համակարգում տեղադրված վճռի համաձայն՝ դատարանը վճռել է հայցային վաղեմություն կիրառել և մերժել հայցվորի կարծիքով վիրավորանք հասցնելու համար համացանցի միջոցով հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու զրպարտության համար ֆեյսբուքյան էջում զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու մասին պահանջները. […]
Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հանդիպել է իր հայ գործընկեր Սերգեյ Օհանյանի հետ: