Բաժիններ՝

Ում կոստյումն է ավելի թանկ (տեսանյութ)

Այսօր ԱԺ նիստում 2015թ. պետբյուջեի քննարկման ժամանակ շոշափվեց նաև պաշտոնաների կոստյումների գների թեման։

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, խոսելով սոցիալական ոլորտի և թոշակների ու աշխատավարձերի չափերի մասին, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին ասաց. «Դուք՝ որպես պետական պաշտոնյա հայտարարագրել եք 6 միլիոն դոլար, իսկ @եր հագի կոստյումը արժի մանկավարժի չորս տարվա աշխատավարձը»։

«Ես համոզված եմ, որ Ձեր կոստյումն էլ հաստատ ավելի թանկ կլինի, քան սահմանային գյուղում բնակվող, ձեր ֆորմատով նշած, խեղճուկրակ քաղաքացու կոստյումը»,- արձագանքեց Գ. Խաչատրյանը և կոչ արեց մոռանալ կոստյումների թեման։

Նիկոլ Փաշինյանը, սակայն չհամաձայնեց և կոչ արեց հանել կոստյումները, որպեսզի լրագրողները տեսնեն, թե ում կոստյումը որքան արժե:

Կարդացեք նաև

Մանրամասները` տեսանյութում 


Մանրամասները` yerkir.am կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս