Բաժիններ՝

«Ռուսաստանը չի թողնի, որ մենք ճգնաժամի մեջ ընկնենք, նրան «կզցնելը» շատ դժվար է». Ահարոն Ադիբեկյան

«Մեզ մոտ գազի սպառումը կտրուկ նվազել է, որովհետև թանկ է»,- այսօր կայացած ասուլիսում հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով գազի թանկացման մասին: Նա նշեց, որ մարդը, որը գին է որոշում, պետք է սպառման ծավալների գնի օպտիմալ բալանսը գտնի, որովհետև, եթե գինը բարձրացնում ես, սպառումը նվազում է, մուտքերը նվազում են:

«Դրա համար այդ թիվը չի կարող լինել քաղաքական, այն պետք է լինի տնտեսագիտական: Ինձ թվում է՝ մեր գները հիմնականում քաղաքական են»,- նկատեց նա:

Ըստ սոցիոլոգի՝ մենք ճգնաժամի առջև չենք կանգնի, որովհետև միշտ քաղաքական լուծումներ կան:

«Մեզ մեր ստրատեգիական գործընկերը թույլ չի տա, որ Հայաստանը կտրուկ ճգնաժամի մեջ ընկնի, մենք նրան պետք ենք: Ռուսաստանը ինքնուրույնության գործակցով 5-րդն է աշխարհում: Ռուսաստանն ինքնամփոփ երկիր է, իրեն «կզցնելը» շատ դժվար է, որովհետև ռեսուրսներ ունի»,- նշեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս