Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 8, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 1-ական դեպք:
Գյուլին ուղղած այդ հարցից հետո Ալթընդիշի կյանքն ու կարիերան տակնուվրա եղան, այդօրինակ հարցը ճակատագրական եղավ նրա համար: Ալթընդիշը թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականին պատմել է իր գլխով անցածը: Այդ օրվանից հետո նա շարունակ սպառնալիքներ պարոնակոց նամակներ է ստացել անհայտ անձանցից: Հետո Հարվարդի պրոֆեսորադասախոսական անձնակազմին նամակ է ուղարկվել այն մասին, թե իբր Ալթընդիշը կապեր ունի ապօրինի կազմակերպությունների, ինչի հետևանքով երիտասարդ թուրք գիտնականը կորցրել է աշխատանքը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով` ոստիկանության աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Ի պատասխան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին ուղղված Վլադիմիր Խոեցյանի բաց նամակի՝ տեղեկացնում եմ, որ նախարար Արմեն Աշոտյանն իր հրապարակային ելույթներում բազմիցս անդրադարձել է վերջին շրջանում ՀՊՃՀ-ի շուրջ ստեղծված բացասական տեղեկատվական հոսքին և այդ կապակցությամբ հայտնել է իր մտահոգությունը, ընդգծելով, որ ձևավորված մթնոլորտը չի նպաստում բուհի առաքելության իրականացմանը և չի կարող դրականորեն ազդել բուհի վարկանիշի վրա:
Նոյեմբերի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևելյան 2-7 մ/վրկ:
Կլիմկինը շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և նախագահ Պյոտր Պորոշենկոյի խաղաղության պլանին աջակցելու համար:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները նոյեմբերի 9-ին, ժամը 17.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1961 թ. Վաչիկ Մ.-ին:
Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանը ցանկանում է իր երկիրը զինել միջուկային զենքով:
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» կորպորացիայի կառավարության և պետական հատվածի հետ համագործակցության գծով տնօրեն Մարկ Դեյին
Զրույցը շարունակվել է 7-8 րոպե, ինչից հետո նրանք գնացել են լուսանկարվելու:
Այս մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին քաղաքականության հարցերով բաժնի պետ Սապար Իսակովը:
«Հիմա էլ մեր տանը չէ: Տղաները նրան տեղափոխել են Նոյեմբերյանի իրենց բնակարան: Բայց քեռիի վիճակը գնալով վատանում է. տեսիլքներ է տեսնում, բղավում, փախչում է գոռալով: Բայց ոչ բուժման հնարավորություն ունեն, ոչ էլ հետազոտման»:
Պուտինն այս մասին հայտարարել է Պեկինում ընթացող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովում:
«Մեր մեծ ցավն այն է, որ փաստաբանին նույնացնում են իր վստահորդի հետ, մանավանդ ծանր հանցագործությունների դեպքում, եւ սպանության դեպքերի ժամանակ դա ավելի շատ է ընդգծվում, եւ մենք ունեցել ենք դեպքեր, երբ որ փաստաբանի նկատմամբ սպառնալիքներ են ներկայացրել, ավելին, փորձել են նրան հարվածել»:
Այսօր եռյակի հերթական հանդիպումից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ԲՀԿ-ն հրաժարվում հանրահավաքային պայքարից ասաց, թե հանրահավաքների անցկացումը բոլորն են հույժ կարևոր համարում:
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:
Նոյեմբերի 8-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Ա. Խաչատրյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելիս նկատել են մի երիտասարդի, որը բացահայտ հափշտակել է մի քաղաքացու ձեռքի պայուսակը և դիմել փախուստի:
Նոյեմբերի 10-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովը հյուրընկալել էր Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 դպրոցի մի խումբ ուսուցիչների եւ աշակերտների: Երեխաները շրջել են խորհրդարանում, ներկա գտնվել ԱԺ քառօրյա նիստին:
Այսօր Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:
Սակայն դա ադրբեջանցիներին չի հաջողվել, քանի որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն ադրբեջանցիներին հորդորել են Եվրանեսթի օրակարգը չծանրաբեռնել կառույցի իրավասություններին չառնչվող հարցերով:
Անհատ ձեռնարկատեր Ռայա Ղ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 35-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
«Թե ինչ եղանակներով է պրն. Թոքմաջյանը փորձում սեփական սեքս-սկանդալի գործով նախաքննությունն ուղորդել իր նախընտրած ուղղությամբ, ես այս նամակում չեմ մանրամասնի, քանի որ այդ մասին բազմիցս զետեղվել են տարբեր հրապարակումներ, և նպատակահարմար չեմ համարում նույնիսկ այդպես միջամտել նախաքննության աշխատանքին։ Փոխարենը թույլ տվեք Ձեր ուշադրությանը ներկայացնել Պոլիտեխնիկում տիրող ամենաթողության ու կազմաքանդիչ գործունեության այլ վառ օրինակներ»։
Որեւէ դաշինքի գոյությունը որոշվում է իրականության վրա ազդելու կարողունակությամբ: Մենք շատ դաշինքներ ու շարժումներ ենք տեսել, որոնք իբր թե գոյություն են ունեցել, բայց եթե հարցնեք իրականությանը, ապա ինքը չի «հիշի» դրանց: Այնպես որ, քառյակի լինել-չլինելն իր իսկ ձեռքում է՝ կազդի՞ իրականության վրա՝ կապրի, չի ազդի՞՝ կպարզվի չի էլ եղել:
Քիչ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում ավարտվեց եռյակի հերթական նիստը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը տեղեկացրեց, որ քննարկվել են երկու՝ կազմակերպչական և հանրային միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր:
Շարժայի կառավարիչը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ազդեցիկ գործիչներից մեկը՝ շեյխ Սուլթանբին Մոհամմադ Ալ Քասիմին օրերս գրառում է կատարել իր կայքէջում՝ նշելով, որ Ռասալ-Խայմա էմիրության տարածքում գտնվող պատմական Ջուլֆարամրոց-քաղաքը հիմնել են հայերը, որ Ջուլֆար անունն ունի հայկական ծագում և առնչվում է հայկական պատմական Ջուլֆայի (Ջուղայի) հետ:
Նոյեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներին:
Եռյակում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» և Հայ ազգային կոնգրես կուսակցությունների տարաձայնությունները ոչ միայն սպասելի զարգացում են, այլև, ինչ-որ իմաստով, տարեվերջին «թեժ աշունը» փակելու մի հնարք: 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի վերջին հայտարարությունները:
Հայաստանի և Արցախի զինված ուժերի համագործակցության ծրագրի համաձայն` ս. թ. նոյեմբերի 6-ից անցկացվում են «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժությունները:
Վերջերս Հայաստանի տեղեկատվական, հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիական ոլորտում գործող ընկերությունների, ինչպես նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից ահազանգ էր հնչեցվել այն մասին, որ սկսած անցած տարվա նոյեմբերից, իսկ վերջին շրջանում հատկապես, Հայաստանում ԱՄՆ հյուպատոսարանը ամենատարբեր պատճառներով մերժում է ՏՏ ոլորտի աշխատակիցներին՝ Ամերիկա Միացյալ Նահանգներ մուտքի վիզա տրամադրելու հարցում:
ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է մրցույթ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ ուսանողներին: