Բաժիններ՝

Չինացին անգամ 99 հատ iPhone 6-ով չի կարողացել նվաճել աղջկա սիրտը

The Telegraph-ի փոխանցմամբ՝ Չինաստանի Գուանչժոու քաղաքը ներկայացնող ծրագրավորողը կես միլիոն յուան (մոտ 80.000 դոլար) է ծախսել 99 հատ iPhone 6 սմարթֆոն գնելու վրա:

Դրանով իսկ չինացին Apple-ի սմարթֆոնների գնման համար ծախսել է իր երկու տարվա եկամուտը, ինչը համարժեք է տեղի աշխատողի միջին վիճակագրական 17-ամյա աշխատավարձին:

Նա մայթին սրտանման ձևով շարել է բջջային հեռախոսների տուփերը, ինչը նրա մտահղացմամբ՝ իր ընտրյալի համար պետք է փոխարիներ նշանադրության մատանուն: Այդ գնումներից հետո նրա մոտ դեռ միջոցներ են մնացել՝ իր ապագա կնոջ համար ծաղկեփունջ գնելու համար:

Աղջիկը, սակայն, չի գնահատել տղայի ռոմանտիկ ժեստը և բազմաթիվ վկաների ներկայությամբ մերժել է տղային: Դրան ներկա են գտնվել նաև ծրագրավորողի ընկերներն ու գործընկերները: Հայտնի չէ, թե մինչ այդ միջադեպն ինչ հարաբերությունների մեջ են եղել երիտասարդները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս