Բաժիններ՝

Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները հաստատել են 2015 թվականին համագործակցելու պլանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպել է իր հայ գործընկեր Սերգեյ Օհանյանի հետ:

Նախարարները պայմանավորվել են, որ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողներն ու ռազմական տեխնիկան մասնակցելու են Երևանում կայանալիք զորահանդեսին, որը նվիրված է լինելու Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին:

Բացի այդ, հաստատվել է Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2015 թվականի համագործակցության պլանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են միջազգային անվտանգությանն առնչվող այժմեական հարցեր, հստակեցվել են երկու երկրների ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության առաջնահերթությունները, զինված ուժերի միջև ինտեգրման գործընթացների հետագա զարգացման հեռանկարները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930