Իրանում ռուսական տեխնոլոգիայով կկառուցվի ատոմակայանի 8 էներգաբլոկ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Իրանն այսօր Մոսկվայում ստորագրել են մի շարք փաստաթղթեր, որոնք ընդլայնում են ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում կողմերի համագործակցությունը:

Բացի այդ, դրանք հնարավորություն են ստեղծում՝ Իրանում ռուսական տեխնոլոգիաներով ատոմակայանի 8 բլոկ կառուցելու համար: Փաստաթղթերը ստորագրել են «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն ու Իրանի փոխնախագահ, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

Բացի այդ, ռուսական տեխնոլոգիայով երկու նոր էներգաբլոկ է կառուցվելու Բուշեհրի ատոմակայանի համար: Պայմանագիրը ստորագրել են ռուսական «Ատոմստռոյէքսպորտ» ու իրանական Nuclear Power Production and Development Company of Iran ընկերությունները: Փաստաթուղթը հնարավոր է դարձնում Բուշեհրի ատոմակայանի համար ևս երկու էներգոբլոկի կառուցումը:

Տեսանյութեր

Լրահոս