Դերասանի դեմ ֆեյսբուքյան գրառման պատճառով ներկայացված հայցը մերժվել է

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է բժիշկ Ենոք Աբրահամյանի հայցն ընդդեմ դերասան Աշոտ Մելոյանի: Datalex դատական տեեկատվական համակարգում տեղադրված վճռի համաձայն՝ դատարանը վճռել է հայցային վաղեմություն կիրառել և մերժել հայցվորի կարծիքով վիրավորանք հասցնելու համար համացանցի միջոցով հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու զրպարտության համար ֆեյսբուքյան էջում զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու մասին պահանջները. ընդհանուր առմամբ՝ հայցվորը, ըստ դատարանի վճռի, պահանջել է դերասանից բռնագանձել 300 հազար դրամ: Դատարանը վճռել է նաև հայցվոր Ենոք Աբրահամյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 64.000 դրամ՝ որպես պետտուրքի չբավականացնող մաս:
Հայցվորի դիրքորոշումը

Իր վճռում Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը մեջբերել է հայցվոր բժիշկ Ենոք Աբրահամյանի ներկայացուցչի դիրքորոշումը: Հայցվորի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ Ե. Աբրահամյանն աշխատում է բժշկական կենտրոնում որպես լազերային վիրաբուժության բաժնի վարիչ, օրթոպեդ-ողնաշարաբան:

Ըստ դատարանի՝ հայցվորը նշել է, որ պատասխանողը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է իր վստահորդի լուսանկարը, վիրավորել ու զրպարտել է նրան` գրելով. «ԱՀԱ ԱՅՆ «ԲԺՇԿԻ» ԴԵՄՔԸ, ՈՒՄ ՍԽԱԼ ԴԻԱԳՆՈԶԻ ՊԱՏՃԱՌՈՎ և ՍԽԱԼ ԲՈՒԺՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՄԱՅՐՍ ՄԱՀԱՑԱՎ»:

Դատարանին իր վճռում նշել է, որ հայցվոր բժշկի ներկայացուցիչը երկու անգամ
անգամ նամակով դիմել է պատասխանող դերասանին` պահանջելով մաքրել և հերքել իր կարծիքով գրված զրպարտանքը, ներողություն խնդրել, սակայն պատասխանողը չի հերքել: Ըստ դատարանի՝ հայցվոր բժշկի ներկայացուցիչը դատարանում հայտնել է, որ քննիչի որոշմամբ իր վստահորդի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել և քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ հինգ փորձագիտական եզրակացությունների համաձայն` իր վստահորդի մեղքը չի ապացուցվել:

Դատարանն իր վճռում նշել է, որ հայցվորի ներկայացուցիչը դատարանում ասել է, որ դերասանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակայնորեն հայցվորին հասցրել է վիրավորանքներ` պատասխանողը դիտավորություն է ունեցել նսեմացնել իր վստահորդի հեղինակությունը, արատավորել նրա պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը, պատասխանողի կողմից տարածված տեքստն ամբողջությամբ զրպարտանք է: Իր վստահորդը բարեխղճորեն կատարել է իր աշխատանքը և օգնել հիվանդ կնոջը: Չկա որևէ ապացույց, որ իր սխալ բուժման արդյունքում է պատասխանողի մայրը մահացել: Իր վստահորդի անմեղությունն ապացուցվում է քրեական գործում առկա նյութերով, մասնավորապես, 4 փորձագիտական եզրակացություններով:

Ներայացուցիրը դատարանին խնդրել է պատասխանողի միջնորդությունը հայցային վաղեմություն կիրառելու մասին մերժել:
Պատասխանողի դիրքորոշումը

Շենգավիթ վարչական շրջանի դատարանն իր վճռում նշել է, որ պատասխանող կողմն առարկել է հայցի դեմ: Պատասխանողի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ չորս տարի տևած նախաքննության ընթացքում նշանակվել է հինգ դատաբժշկական փորձաքննություն, որոնցով հաստատվել է, որ հայցվորի կողմից դերասանի մոր ախտորոշումը կատարվել է սխալ, կատարված բուժումներն եղել են ապարդյուն, նշանակված դեղամիջոցը հակացուցված է եղել հիվանդությանը:

Ըստ դատարանի վճռի՝ շուրջ 6 տարի անց հեռուստաընկերություններից մեկով հեռարձակումից հետո, հանրային գերակա շահից ելնելով` իր վստահորդը փորձել է իրազեկել հանրությանը մի բժշկի մասին, ով խորը ցավ ու վիշտ էր պատճառել իր ընտանիքին: Դերասանի ներկայացուցիչը հայտնել է, որ նրա կողմից ֆեսբուքում տեղադրված նյութը վիրավորելու նպատակ չի հետապնդել, այլ ունեցել է հանրությանն իրազեկելու նպատակ: Իր վստահորդի կողմից տարածած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, քանի որ բժշկի դեմ քրեական գործ է հարուցված եղել, և կարևոր չէ, թե նրան մեղավոր ճանաչել են, թե ոչ:

Ինչ վերաբերում է «ստահակ» և «ֆաշիստ» արտահայտություններին, ապա դրանք արվել են փաստերի և գնահատողական դատողությունների հիման վրա: Ըստ դատարանի վճռի՝ պատասխանողի ներկայացուցիչն ասել է, որ իր վստահորդի գրառումը հիմնաված է ստույգ փաստերի հիման վրա և իր բովանդակությամբ դա չի համարվում զրպարտանք ու սուտ:

Ըստ դատարանի՝ պատճառաբանելով, որ Աշոտ Մելոյանի ֆեյսբուքյան էջում արված արտահայտությունները համապատասխանում են իրականությանը և իրենց մեջ պարունակում են փաստացի ապացուցված և գնահատող դատողության հիման վրա արված արտահայտություններ՝ պատասխանողի դատարանին խնդրեց ներկայացված հայցապահանջն ամբողջությամերկայացուցիրը դատարանին խնդրել է մերժել հայցը անհիմն լինելու պատճառաբանությամբ, ինչպես նաև կիրառել հայցային վաղեմություն, և հայցը մերժել նաև այդ հիմքով:

Դատարանն արձանագրել է, որ «հայցվորը Ենոք Աբրահամյանը պատասխանող Աշոտ Մելոյանի կողմից վերջինիս ֆեյսբուքյան գրառման մասին տեղեկացել է առնվազն 23.04.2014թ.-ին, մինչդեռ զրպարտության, վիրավորանք հասցնելու համար համացանցի միջոցով զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, հրապարակայնորեն ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին հայցադիմումը դատարան է ներկայացվել 27.05.2014թ.-ին, ուստի բաց է թողնվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելու ժամկետը»:

 

Տեսանյութեր

Լրահոս