Ներկայումս Թուրքիայում փաստացիորեն ձևավորվել է կիսանախագահական համակարգ:
աշվի առնելով, որ դեկտեմբեր և հունվար ամիսները հանդիսանում են ԱՊՊԱ պայմանագրերի վերակնքման առավել ակտիվ ժամանակահատված, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում և հիշեցնում է ավտովարորդներին…
Գորիսի պետական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ատենախոսության ընդդիմախոս Մարտին Զիլֆուղարյանը մարզպետի ատենախոսության միակ թերությունը համարում է տառասխալները:
2014 թվականին Աֆղանստանում ափիոնի կակաչի բերքահավաքը հասել է ռեկորդային մակարդակի:
Այս պահին լարված իրավիճակ է ՀՀ ֆինանսների նախարարության մոտ: «Դեմ եմ» նախաձեռնության մի շարք անդամներ բողոքի ակցիա են իրականացնում նախարարության մոտ: Նրանցից մի քանիսը շրջանցելով ոստիկաններին, մոտեցան նախարարությանը, սակայն ոստիկանները հրելով նրանց հեռացնում են տարածքից:
Ես հավատում եմ, որ Վրաստանի ապագան չի կարող լինել առանց Եվրոպայի:
Շիրակի մարզում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացած 49-ամյա Գայանե եւ 52-ամյա Հաբեթ Սեդրակյանները դեպքի նախորդ օրը Երեւանում մասնակցել էին Հաբեթի հորեղբոր թոռան հարսանիքին, իսկ դեպքի օրն էլ այցելել Երեւանում բնակվող իրենց դուստրերին եւ վերադարձել Գյումրի:
ԱԺ նիստում այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց հնչեցրեց, թե որքանո՞վ են արդարացի ՊՆ ոլորտի համեմատաբար խոշոր հատկացումները, երբ մյուս ոլորտներում վիճակը վատ է: Նրա խոսքով՝ կան զինվորականներ, որոնք ավելի բարձր են վարձատրվում, քան ժամանակին՝ բարձր պաշտոնյաները. «Խնդիրը փոխկապակցության մեջ է»։
Հեծանվորդը մտադիր է հետագայում զարգացնել մինչև 400 կմ/ժամ արագություն:
«Մենք ոչ թե իշխանափոխություն ենք ուզում, այլ՝ համակարգային փոփոխություն: Իսկ իշխանության վերադառնալու երկու ճանապարհ կա՝ կամ խաղաղ ճանապարհով՝ ընտրությունների միջոցով, կամ՝ հեղափոխության: Ընտրությունների միջոցով չենք կարող վերադառնալ, որովհետև հանրապետությունում ընտրությունները կեղծվում են: Իսկ հեղափոխության ճանապարհով իշխանության գալը անընդունելի է ՀԿԿ-ի համար: Դրա համար պետք է խաղաղ ճանապարհով կատարենք համակարգային փոփոխություն և վերադառնանք իշխանության»,- ասաց նա:
Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
2015 թվականին կայանալիք նախագահական ընտրությունները Բելառուսի վրա կարժենան 100 միլիարդ բելառուսական ռուբլի (մոտ 9.3 միլիոն դոլար):
ՀՀ Գեղարքունիքի մարզում ՀՀ բնապահպանության նախարարության, Մարզպետարանի և պատասխանատու այլ կազմակերպությունների մասնակցությամբ իրականացվել է պետական բյուջեով նախատեսված ձկնապաշարների համալրման ծրագրի շրջանակներում Սևանա լիճ գեղարքունի և ամառային իշխանի մանրաձկան բացթողնման աշխատանքներ:
Նիստն անցկացվելու է բաց ձևով:
Երևանի ավագանու 29.10.2014թ. նիստի հարց ու պատասխանի ժամանակ «Բարև Երևան»-ի կողմից հնչեցվեց այն հարցը, թե քաղաքացիական նախաձեռնություն է եղել Լենինգրադյան-Իսակով իրար միացնող նոր փողոցը անվանակոչել Մոնթեի անունով, ո՞րն է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական դիրքորոշումն այս առաջարկի վերաբերյալ:
Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած յոթ վիրավորներից 47-ամյա կինը, որը ստացել էր մարմնի մակերեսի 35 տոկոս այրվածք, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:
Մարիո Մացցոլան նշել է, որ ընկերությունը շահագրգռված է համատեղ նոր ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում՝ նպաստելով ոլորտի հետագա առաջընթացին և համագործակցության խորացմանը:
Ոստիկանությունը ի խորոց սրտի վշտակցում է ավտոաղետից զոհվածների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, իր զորակցությունը հայտնում վիրավոր համաքաղաքացիներին և մաղթում շուտափույթ ապաքինում:
Ես խոսել եմ ոչ երկիմաստ, երբ հայտարարել եմ, որ ԱՄՆ-ը չի աջակցում Հոնգկոնգի բողոքի ակցիաներին:
Նոյեմբերի 12-ին, ժամը 11.02-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնի գյուղում ժամը 04.00-ի սահմաններում գայլերը հարձակվել են Ա. Բ.-ին պատկանող անասնագոմի վրա և հեշոտել 30 ոչխար, իսկ 140-ը կորած են:
Գարիբաշվիլին այսօր հանդիպումներ է ունենալու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ու վարչապետ Քարիմ Մասիմովի հետ:
Եվս մեկ վթար է տեղի ունեցել Գյումրիում` այս անգամ ուղևորափոխադրումներ իրականացնող առաջին համարի ավտոբուսի մասնակցությամբ:
Ներքին անվտանգության նոր օրենքում դյուրավառ նյութերով շշերը դիտարկվում են որպես զնեք:
«Գյումրիի 4-րդ ուսումնարանում եմ սովորում՝ համակարգչային օպերատոր, Երևանում ծրագրավորման մասնավոր դասերի եմ գնում շաբաթ ու կիրակի օրերին՝ դասերից հետո: Վարորդին լավ գիտեմ, իրա հետ շատ եմ գնացել-եկել Լենինական: Շատ լավ, հանգիստ քշող էր»:
Այս մասին Քիշնևում Լիտվայի դեսպան Ռիմանտաս Լատակասի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մոլդովայի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Ադրիան Կանդուն:
Նախօրեին 21-ամյա աղջիկն ահազանգել է, որ երկու օր առաջ Գաջի գործարանի մոտ բռնության է ենթարկվել մի քանի տղամարդու կողմից:
Բախումները սկսվել են Ազգային մարզադաշտից ոչ հեռու, ուր խուլիգանների խումբը հարձակվել է ոստիկանների վրա:
Որոշ տեղեկություններով, օպտիմիզացիան կշարունակվի, կմիավորվեն բնապահպանության և գյուղնախարարությունները, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական ապահովության ու առողջապահության նախարարությունները:
Գազել մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնները չեն պայթել: Դրանք տեղում ենթարկվել են նախնական ուսումնասիրության:
Հարավային Օսիայի ժողովուրդն անցել է այն նույն ուղով, որով և՝ Դոնբասի բնակչությունը: