
Իրանը հաստատել է, որ հրթիռների արտադրման գործարաններ է կառուցել Սիրիայում

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահակազորի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեհը հայտարարել է, որ Սիրիայում հրթիռներ արտադրող գործարանները մշակվել են իրանցի մասնագետների կողմից:
Նա հավելել է, որ երբ Իրանը միայն նոր էր սկսել իր հրթիռային ծրագիրը և հրթիռներ էր գնում Լիբիայից, երկիրը մասնագետներ էր ուղարկում Սիրիա՝ ուսումնասիրելու համար այդ երկրի փորձը. «Իսկ այժմ Սիրիայում հրթիռներ արտադրող գործարաններն արդեն իսկ մշակված են իրանցի մասնագետների կողմից»: