Հանդիպմանը քննարկվել են պետության և եկեղեցու միջև ձևավորված սերտ համագործակցությանը, հայրենիք-սփյուռք կապերի առավել ամրապնդմանն ու ազգային-եկեղեցական կյանքի կարևորագույն խնդիրներին և առկա մարտահրավերներին վերաբերող հարցեր, որոնք տեղ են գտել նաև ս.թ. նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրված Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի օրակարգում:
Նոյեմբերի 8-ին, ժամը 22.00-ին, 1989 թ. ծնված Մհեր Մ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ փախցրել են Ավանի Վախթանգովի և Սաֆարյան փողոցների խաչմերուկի մոտ կայանված իր «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան:
Նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության գործով Միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները» գրքի շնորհանդեսը: Աշխատության հեղինակն է ՀՀ ԳԱԱ-ի Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, «Օրենքի ուժով» ՀԿ-ի նախագահ Արմեն Մարուքյանը:
«Պաշտոնյաները միայն ընտրություններից առաջ են մեզ հիշում, որից հետո ինչքան պաշտոնավարում են՝ չեն գալիս հարցնեն՝ ինչ-ո՞ր բողոք կամ խնդիր ունենք, թե՞ ոչ։ Կուզեի մեր պատգամավորին հարցնել՝ ինչո՞ւ մի անգամ չի գալիս ու հետաքրքրվում մեզանով։ Չորս տարի առաջ ջրագծերի վերանորոգման աշխատանքների ժամանակ քանդել են ճանապարհն ու թողել այդպես»:
2014 թ. նոյեմբերի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6.75%:
«Ազերնյուզ» կայքի հրապարակած լուրը, որի համաձայն, Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնությամբ, ադրբեջանական սփյուռքը համակարգող կենտրոններ են բացվելու աշխարհի տարածքում, ներառյալ` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ուկրաինայում եւ Գերմանիայում, հավանաբար հիմնական նորություն չի փոխանցում: Ադրբեջանական սփյուռք, դասական հասկացողությամբ, գոյություն չունի. այս նախաձեռնությունը Անկարայի փորձի զուգահեռ բնույթն ունի: Լրատվություններին հետեւողները անպայման կհիշեն, որ Թուրքիան մի քանի անգամ համագումարներ կազմակերպեց թուրքական սփյուռքը համախմբելու եւ հանձնարարականներ տալու նպատակով:
Ողնաշարի ճողվածքը կարող է առաջանալ օստեոխոնդրոզի կամ վնասվածքի` գերլարվածության, ընկնելու հետևանքով։ Ճողվածքի դեպքում կռճիկի միջողնային շերտը դուրս է ցցվում։ Ճողվածքը կարող է առաջանալ գիտաշխատողների կամ համակարգիչների հետ աշխատող օպերատորների մոտ` կորացած մեջքով նստելու դեպքում։
Նախկինում 5 անգամ դատվածին կրկին կալանավորեցին: Այս անգամ՝ կողոպուտի գործով:
Կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված քաղաքացիների հարազատներին, բարեկամներին և նրանց հետ միասին կիսում ծանր վիշտը: Կառավարությունը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր ողբերգական դեպքի հետ կապված անաչառ քննություն իրականացնելու համար:
Ազգային Ժողովում նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը խոսել է կառավարության կառուցվածքի փոփոխության և, մասնավորապես, բարեփոխումների նախարարության մասին։
Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ԱՊՀ ՊՆԽ) հերթական նիստին, որի ընթացքում, օրակարգի համաձայն, դիտարկվել են 20-ից ավելի հարցեր:
Վթարից տուժածներին և զոհվածների ընտանիքներին կտրամադրվի դրամական օգնություն: Ըստ «Ցայգի»՝ ասել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Գյումրի-Երևան Մ-1 ավտոճանապարհի 107-րդ կիլոմետրում՝ Հոռոմ գյուղի խաչմերուկում, որտեղ նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ճանապարհային ոստիկանության համատեղ որոշմամբ՝ երթևեկությունը կարգավորելու համար տեղադրված են եղել ճանապարհային երթևեկության բոլոր անհրաժեշտ նշանները:
Մի քանի օրից ԿԲ-ն կհրապարակի սեպտեմբեր ամսվա տեղեկագիրը, և պարզ կդառնա, թե ինչի շնորհիվ են տրանսֆերտներն աճել 0.4%-ով։ Միգուցե պարզվի, որ Հայաստանը մտնում է ԵՏՄ, իսկ տնտեսությունը շարունակում է շնչել ԱՄՆ-ի ու մյուս երկրների շնորհիվ։
Նոյեմբերի 11-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Լորա Թակի գլխավորած պատվիրակությանը:
Նոյեմբերի 14-ին Ֆարո/Լուլե քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական մրցաշարի Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը:
Նոյեմբերի 10-ին, ժամը 22.00-ին, Երևանի Նոր Արեշի 48-րդ փողոցի թիվ 45/1 տան դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1963 թ. ծնված Լիլիթ Փարսյանին և դիմել փախուստի:
«Տրանս Ակնթարթ»-ի բաժնետեր Մարտուն Գրիգորյանը եղել է դիահերձարանում, որտեղ իրականացվում է զոհերի ճանաչման գործընթացը: Մարտուն Գրիգորյանի խոսքով, իրենց վարորդը 30 տարվա փորձ ունի, իսկ մեքենան սարքին վիճակում է եղել և մի քանի օր առաջ են այն բերել վերանորոգումից:
Գյումրու դիահերձարանում ոտք դնելու տեղ չկար. Հոռոմի խաչմերուկում զոհվածների հարազատները, ընկերները և ի վերջո ցավ ապրող բոլոր գյումրեցիները հավաքվել էին դիահերձարանի բակում՝ օգնելու մահացածների հարազատներին:
ՖՆ օպերատիվ հետախուզության վարչության 2-րդ բաժինը 2014թ. 10 ամսում իրականացրել է օպերատիվ-հետախուզական 110 միջոցառում` արդյունքում հարկ վճարողներին առաջադրելով մոտ 55մլն դրամ տուգանք, որն ամբողջությամբ վերականգնվել է: Իսկ չափագրումների և բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 73 ստուգմամբ առաջադրվել է պետական բյուջե վճարման ենթակա ավելի քան 1մլրդ 154մլն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի մոտ կայացել է խորհրդակցություն 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) բնակիչների և թաղամասի կառուցապատող ընկերության մասնակցությամբ:
Վարչապետը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ընդլայնելու ՀԲ հետ համագործակցությունը և նշել, որ մեր ծրագրերը կշարունակեն պահպանել տարածաշրջանի ամենաբարձր կատարողական մակարդակը՝ հետևողականորեն զարգացնելով տնտեսությունը և նվազեցնելով աղքատությունը: Հովիկ Աբրահամյանը և Լորա Թակը մտքեր են փոխանակել երկկողմ գործակցության խորացմանը վերաբերող մի շարք այլ հարցերի շուրջ ևս:
Բենզինի կեղծ կտրոններ է իրացրել լցակայաններում:
Վերջին ժամանակներում ոմանք, ինչ-որ տարօրինակ ցիկլերով, պարբերաբար բարձրացնում են Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը։ Այս ամենը հիշեցնում է քաղաքական շիզոֆրենիա, այն է՝ տարածության և ժամանակի մեջ կողմնորոշվելու անկարողություն։ Ցավոք, հիվանդությանը բուժում չկա։
ԵՄ-ը, սակայն, կարող է ընդլայնել «սև ցուցակը
Նախարարության նպատակը հնդկական ավանդական բժշկությունը, այդ թվում նաև յոգան ու այուրվեդան հանրաճանաչ դարձնելն է:
Ովքեր տեղեկություն ունեն կադրերում երեւացող անձի մասին, խնդրում ենք հայտնել վարույթն իրականացնող մարմնին՝ Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների քննչական բաժնին, կամ ոստիկանության մոտակա բաժնին։
Նոյեմբերի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին օրվա երկրորդ կեսին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
«ՀՀ նախագահը ասաց իր հերթական կշռադատված խոսքը, հանդարտ, առանց որևէ կողմին վիրավորելու, ասաց՝ ինչպես վայել է երկրի ղեկավարին, ու ամեն ինչ վերադարձրեց ելման դրություն՝ ոմանց բացատրեց, որ ժամանակից առաջ ընկնել պետք չէ, ոմանց՝ որ սեփական ուժերին հենվելով են հաջողության հասնում, իսկ ընդհանրապես քաղաքականությունը հնարավորինի արվեստն է, ոչ թե տարատեսակ տեսական հաշվարկների, որոնք երկնքից երկիր իջնելիս զրոյանում են»,- ասաց նա:
Գարիբաշվիլին հայտարարել է, որ Բերուչաշվիլին հաստատաապես գիտի, թե ինչ է պետք անել արտաքին քաղաքականության ոլորտում: