Բաժիններ՝

Դադարեցվել է «Բեռլին-Քեմ» ընկերության արտադրության՝ երեխաների համար նախատեսված դեղի շրջանառությունը

ankyun3.am-ը գրում է. ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով դադարեցվել է Բեռլին-Քեմ դեղագործական ընկերության արտադրության ՄԻԳ երեխաների համար (իբուպրոֆեն) ներքին ընդունման դեղակախույթի վաճառքը: Դեղի ներմուծված բոլոր խմբաքանակների շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում արգելվում է: Ալավերդու բժշկական կենտրոնի մանկաբույժ Անուշ Ղալայանը նշում է, որ այս կամ այն դեղորայքի վաճառքի կասեցումը սովորական գործընթաց է, դեղորայքը հետ է կանչվում արտադրող ֆիրմայի կողմից և անհանգստանալ պետք չէ, պարզապես ծնողները պետք է ուշադիր լինեն, իսկ դեղատներում բացառվի հետ կանչված դեղորայքի վաճառքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս