ԱՄՆ Կոնգրեսի վերջին ընտրությունները չպետք է ազդեն բանակցային գործընթացի վրա. Արաղչի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի վերջին ընտրությունները չպետք է ազդեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցությունների վրա: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին:

Նրա խոսքերով՝ Թեհրանը մտադիր է շարունակել երկխոսությունը շահագրգիռ բոլոր կողմերի հետ: Արաղչին ընդգծել է, որ իրենք քննարկելու են Օմանում տարվող բանակցությունները ևս մեկ օրով երկարաձգելու հարցը:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին արդեն իսկ լքել է Օմանը, իսկ բանակցությունները շարունակվում են քաղտնօրենների մակարդակով՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի ու ԵՄ-ի դիվանագիտության նախկին ղեկավար Քեթրին Էշթոնի մասնակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս