Բաժիններ՝

Ջենթլմեն երևալու Պուտինի փորձը ոչ մեծ սկանդալ է առաջացրել Չինաստանում

Գերմանական Der Spiegel պարբերականի փոխանցմամբ՝ Պեկինում ընթացող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ժամանակ Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի առաջին տիկին Պեն Լիյուանի ուսերը ծածկում ծածկոցաշալով:

Պարբերականն ընդգծում է, որ Պուտինի այդ գործողությունը թվացել են անտակտության նման բան, քանի որ դա գործարար վարվելակերպի ու էթիկայի կանոնների խախտում է: Չինաստանում անծանոթին նման կերպ մոտենալը հակասում է քաղաքավարության կանոններին:

Ռուսաստանի նախագահը փորձել է ջենթլմեն երևալ, սակայն դա ոչ մեծ սկանդալ է առաջացրել Չինաստան: Չինացի առաջնորդի կինը թեև շնորհակալություն է հայտնում Պուտինին, սակայն երևում է, որ նա դրանով իսկ ընկել է անհարմար դրության մեջ: Նա անհապաղ իր վրայից հանում է ծածկոցաշալը և այն տալիս է օգնականին:

Այդ ամենը ցուցադրվել է չինական պետական հեռուստատեսությամբ: Տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում: Der Spiegel-ն ընդգծում է, որ գագաթաժողովում Պեն Լիյուանի հայտնվելը դարձել է նորագույն պատմության մեջ առաջին դեպքը, երբ կինը հրապարակավ ներկայացվի որպես առաջին տիկին: Պեն Լիյուանը շատ հազվադեպ է հայտնվում հանրության առջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս