Բաժիններ՝

Իրաքյան բանակն իր վերահսկողության տակ է վերադարձրել երկրի խոշորագույն նավթավերամշակման գործարանը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ իրաքյան բանակը «Իսլամական պետության» զինյալներից ամբողջովին ազատագրել է Սելահադդին նահանգի Բայջի շրջանը, որտեղ գտնվում է երկրի խոշորագույն նավթավերամշակման գործարանը: Այս մասին հայտարարել է Իրաքի պաշտպանության նախարարությունը:

«Իսլամական պետության» զինյալներն այդ շրջանին տիրել էին ընթացիկ տարվա ամռանը: Ընդգծվում է, որ իրաքյան բանակը երկրորդ անգամ է ազատագրում այդ քաղաքը զինյալներից: Վերջիններիս թվում կան մեծ թվով զոհեր ու վիրավորներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս