Անհասկանալի է՝ ինչու են միավորվել Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները. Արամ Գ. Սարգսյան

Արդյո՞ք հիմնավորված էին կառավարության կառուցվածքում կատարված վերջին փոփոխությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս հարցին անդրադարձան ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը և ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

Մանվել Բադեյանի կարծիքով՝ ԵՏՄ մտնելու համար կառավարությանը համապատասխան ինստիտուտներ են անհրաժեշտ, որպեսզի կարգավորեն նոր իրավիճակում հայտնված տնտեսական խնդիրները:

«Անկասկած խնդիրները կան, մտացածին չեն՝ և՛ ԵՏՄ-ի հետ կապված, և՛ Եվրամիության, որի հետ ևս շարունակվում են ինտեգրացիոն պրոցեսները: Մասնագիտացված կառույցը կբարձրացնի կառավարության էֆեկտիվությունը: Իսկ կառավարության միավորումների հետ կապված՝ կարելի է տարբեր այլընտրանքային մոդելներ առաջարկել, համենայնդեպս, առաջարկվածը որևէ բանով այլ առաջարկներից վատը չէ: Կրճատումներ չեն լինի, ուղղակի վերադասավորումներ են: Բյուջեում ավել ծախսեր նախատեսված չեն այդ փոփոխությունների համար»,- ասաց նա:

Ըստ Արամ Գ. Սարգսյանի՝ դա անհրաժեշտություն էր, և շատ ավելի վաղ կարելի էր ստեղծել այդ կառույցը, որովհետև Հայաստանի համար կարևոր է ինտեգրման գործընթացների ճիշտ կառավարումը:

«Ինչ վերաբերում է նախարարությունների միավորմանը, ապա ավանդույթ է դարձել, որ տարին մեկ կամ երկու տարին մեկ նախարարությունների անուններն են փոխում, նախարարություններն են միավորում, և այլն, որոնք կոչվում են կառուցվածքային փոփոխություններ, և որոնց վրա 23 տարվա ընթացքում ծախսվել են 205 միլիոն դոլարի վարկեր: Ինձ համար անհասկանալի է՝ միավորել Տարածքային կառավարման նախարարությունն Արտակարգ իրավիճակների նախարարության հետ. բացարձակ տարբեր բնույթի գործառույթներ ունեն»,- նշեց նա:

Մանվել Բադեյանը չհամաձայնեց այս տեսակետի հետ և ասաց, որ վերջին տասը տարվա մեջ չի կարողանում մտաբերել նման փոփոխություններ, իսկ Արամ Սարգսյանը նրան հիշեցրեց, որ այդպիսիք եղել են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս