
Թուրքիան պլանավորում է ԲԹԿ-ի իր հատվածի կառուցման աշխատանքներն ավարտել այս տարի

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան պլանավորում է այս տարի ավարտին հասցնել «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցման շրջանակներում նախատեսված աշխատանքները:
Այս մասին այսօր Բաքվում ընթացող «ԲԹԿ երկաթուղի- նոր հնարավորություններ Մետաքսե ճանապարհի զարգացման համար» միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, նավարկության ու հաղորդակցությունների նախարար Լյութֆի Էլվանը:
Նրա խոսքերով՝ Թուրքիայի տարածքում արդեն իսկ ավարտված է ԲԹԿ-ի նախագծի շրջանակներում աշխատանքների 83 տոկոսը. «Թուրքայի տարածքում 79 կիլոմետրանոց հատված կառուցելու համար ներդրումների ծավալը կազմում է 700 միլիոն դոլար:
Թուրքիան մեծ ուշադրություն է հատկացնում երկաթուղային տրանսպորտի զարգացմանը, և 2003-2013 թվականներին դրա զարգացման համար ներդրել է 11 միլիարդ եվրո»: