
ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրները միացել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրներ Մոնտենեգրոն, Իսլանդիան, Ալբանիան, ինչպես նաև Լիխտենշտեյնը, Նորվեգիան, Եվրոպական տնտեսական գոտու անդամներն ու Ուկրաինան միացել են Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների վերջին փաթեթին:
Այս մասին նշված է ԵՄ-ի Խորհրդի տարածած հայտարարությունում: Վերջին անգամ ԵՄ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է սահմանել սեպտեմբերի 12-ին, որոնք առնչվել են Ռուսաստանի նավթային ու պաշտպանական ոլորտներին, ինչպես նաև 5 բանկի:
Հիշեցնենք, որ Թուրքիան 1999 թվականից ունի ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ, սակայն չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: