
Պենտագոնի ղեկավարը ռուսական բանակը բնորոշել է որպես ժամանակակից ու մարտունակ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը կարծում է, որ ամերիկացի զինծառայողները պետք է պատրաստ լինեն նրան, որ երես առ երես հանդիպեն ռուսական մարտունակ բանակին: Այս մասին նա հայտարարել է երեկ՝ ԱՄՆ Բանակի ասոցիացիայի տարեկան կոնֆերանսի ժամանակ.
«Բանակի նկատմամբ պահանջները կլինեն ավելի բարդ ու բազմատեսակ: Ահաբեկիչներից ու խռովարարներից դեռ երկար ժամանակ կբխի սպառնալիք: Սակայն մենք պետք է գործ ունենանք ռևիզիոնիստական Ռուսաստանի հետ, որն իր ժամանակակից ու մարտունակ բանակով կանգնած է ՆԱՏՕ-ի շեմին:
Ամերիկյան բանակը մշտապես կարևոր նշանակություն կունենա ազգային անվտանգության ամեն տիպի սպառնալիքին դիմագրավելու համար: Մենք չգիտենք, թե 100 կամ էլ անգամ 10 տարի անց ինչ հակամարտություններ, փորձություններ կամ վտանագներ են սպասվում մեզ»: