Բաժիններ՝

Սաակաշվիլին դիմել է վրաց ժողովրդին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է վրաց ժողովրդին՝ կոչ անելով ստեղծել միասնական հարթակ, ուր յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ նրա քաղաքական պատկանելությունից ու հայացքներից, կարող է շարադրել երկրի ապագայի իր տեսլականը՝ ստեղծելու համար երկրի ու հասարակության զարգացման ամենաարդյունավետ մոդելը:

Այդ մասին Սաակաշվիլին գրել է Facebook-ի իր էջում: Նրա խոսքերով՝ Վրաստանը գլորվում է դեպի հետ դեպի անցյալ, դեպի այն ժամանակաշրջան, որն իրենք հիշում են որպես քաոսի, ավերումների ու անպատժելիության ժամանակաշրջան:

Սաակաշվիլին նշել է, որ ընդդիմության առաջնորդները ձերբկալված են, տնտեսությունը կանգնած է հենակների վրա, կասեցված են շինարարական ու ենթակառուցվածքային խոշոր նախագծերը, բյուջեն վերստին դեֆիցիտի մեջ է, իրենց հիանալի են զգում «օրենքով գողերը», որոնք իրենց վերահսկողությունն են հաստատել բանտերում ու հանցագործ աշխարհում:

Սաակաշվիլին կարծում է, որ երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկն է, և որ օլիգարխի նահանգային բռնապետության յուրաքանչյուր օրը Վրաստանի համար կլինի ավելի ու ավելի ցավալի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս