Բաժիններ՝

Ամուսինը կնոջից գումար է պահանջել՝ սպառնալով գլխատել. «Փաստինֆո»

Կնոջը ծեծելուց և նրանից շորթմամբ պահանջված գումար ստանալուց հետո 39-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանություն:

«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Մալաթիայի բնակիչ Արթուրը ոչ միայն ծեծել է կնոջը, այլ նաև՝ գումարներ պահանջել:

Մասնավորապես, կինն ահազանգել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ամուսինն իրենից գումար է պահանջել՝ սպառնալով սպանել, ինչպես նաև՝ վաճառել կնոջը պատկանող գույքը:

Սպառնալիքների ներքո կինը նրան տվել է մի քանի տասնյակ հազար դրամ, սակայն ամուսինն այսքանով չի բավարարվել և պահանջել է 5000 ԱՄՆ դոլար՝ վերջնաժամկետ նշանակելով հոկտեմբերի 15-ը՝ սպառնալով, որ գումարը չստանալու դեպքում կացնով կգլխատի:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս