Ձմռան կանխատեսումները չարդարացան: Մաքսային միություն աճապարողները ցնցված են: Նավթի համաշխարհային գների անկումը, մեղմ ասած, անսպասելի էր: Եվ այդ լուրը ստվերում է ամեն ինչ: Հիմա Հայաստանում նավթի բորսայական գների մասին ավելի շատ են խոսում, քան, ասենք, փոխվարչապետության թեկնածուների կամ այդ պաշտոնին ձգտողների մասին:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի և Նաիրա Զոհրաբյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին», «Շրջանառության հարկի մասին»
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել Ցյուրիխի միջնորդությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում: Նա նկատել է, որ Թուրքիան շարունակում է մերժել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը եւ խոսել նախապայմանների լեզվով:
«Ի՞նչ է նշանակում «ժողովրդի ձայն» ասածը: Ժողովուրդը կարող է միայն ապստամբել և հաջողության դեպքում ավերել` որպես բողոքի նշան: Տրամաբանված պահանջներ կարող է ներկայացնել կազմակերպված հասարակությունը` իր կողմից ընդունված ինստիտուտների միջոցով: Մենք չունենք կազմակերպված հասարակություն, կան կուսակցություններ, որոնք կոռումպացված են և ներկայացնում են միայն այդ կուսակցությունների վերնախավի շահերը»,- ասում է Ստեփան Դանիելյանը:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 21 ավտոմեքենա:
«Ղարաբաղ» կոմիտեից անկախության կողմնակից էին շատ քիչ մարդիկ: Ես կարող եմ նրանց անունները տալ. անկախության կողմնակիցներ էին Վազգեն Մանուկյանը, Դավիթ Վարդանյանը, Բաբկեն Արարքցյանը, Սամվել Գևորգյանը, ես` Ավետիք Իշխանյանս, Ալբերտ Բաղդասարյանը, Դավիթ Շահնազարյանը: Եվ պատահական չէր, որ «Ղարաբաղ» կոմիտեն իր մեծամասնությամբ դեմ էր 1988 թ. մայիսի 28-ին Հայաստանի անկախության օրը նշելուն:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 16-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408.81 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը էժանացել է 0.12%-ով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 4 միլիոն 200 հազար դոլար։
Հոկտեմբերի 19-ին ՇՄ 3 համայնքում՝ Հովտաշենում, Արևիկում և Լուսակերտում կայանալու է համայնքապետի ընտրություն: Երեքում էլ առաջադրվել են գործող համայնքապետերն ու ևս մեկական թեկնածու:
«Գործող նախարարն էլ է դա անընդհատ ասում, և աստիճանաբար գնում ենք դրան: Ես ինքս դրան կողմնակից եմ ու պատգամավոր եղած ժամանակ բարձրաձայնել եմ, թե՝ հանրակրթության որակը բարձրացրեք, վերահսկողությունը մեծացրեք, որ վստահենք դպրոցների տված ատեստատներում եղած գնահատականներին, այլ ոչ թե բոլորս ասենք՝ հա, գիտենք՝ ինչպես եք ստանում: Բուհը թող դնի իր շեմը, թե ինչպիսի գնահատականով է այս կամ այն մասնագիտությամբ դիմորդ ընդունում: Դիմորդին ընդունի, կազմակերպի կրթությունը, առաջին կիսամյակից հետո կոշտ ու անկաշառ ձևով անցկացնի գիտելիքների ստուգում. ով հանձնեց՝ թող մնա, ով չհանձնեց՝ թող դուրս գա: Սա շատ ճիշտ քաղաքականություն է, բայց ՕԵԿ-ն ուշացած է ասում»,- ասաց Անահիտ Բախշյանը:
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների սոցիալապես անապահով և սահմանամերձ համայնքների ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու նպատակով կառավարությունը նվիրաբերության պայմանագրով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել է 140 միլիոն դրամ:
Քաղաքացիների պատշաճ և անվտանգ փոխադրումն ապահովելու նպատակով հերթական անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում էին հայտնվել կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները:
Բեմականացումն արտացոլել է Ադրբեջանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձությունները՝ քաղբանտարկյալների թվի ավելացումը, կառավարության կողմից ընդդիմախոսների դեմ ճնշումների գործադրումը: Հրապարակում տեղադրվել էին բեմական բանտախցեր՝ պատված քաղբանտարկյալների նկարներով և Ադրբեջանի դրոշով: Դերասան-ոստիկանները «ձերբակալել» են ցուցարարներին և նետել բանտ:
Կառավարությունն իր պահուստային ֆոնդից «Այբ» կրթական հիմնադրամին նվիրաբերության պայմանագրով տրամադրելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել է 213 միլիոն 838 հազար դրամ:
Հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երևույթներ կարծես, թե առավել խտացված են Գյումրու տնակային ավաններում:
Անկախության 23-րդ տարում պետականության դեմ արված այս քայլը «Հանրապետություն» կուսակցությունը համարում է ոչ միայն սխալ, այլև՝ գործող Սահմանադրությանը հակասող: Մենք համոզված ենք, որ ՀՀ Ազգային ժողովը ոչ միայն իշխանության, այլև ոչիշխանության ձեռամբ խորհրդարանում արագորեն վավերացնելու է ԵՏՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության համաձայնագիրը:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանեք գյուղի տարածքում վթար է տեղի ունեցել:
Ըստ Մ.Արիստակեսյանի՝ մարդկանց թվում է, թե ամեն ինչ վատն է, բոլոր տեղերում խախտումներ կան, բայց ամեն ինչ այդպես չէ. «Ժողովուրդը թող հավաստիանա, որ մենք հետևում ենք, նայում ենք շուկան:
«Ամբողջ աշխարհում են նվազել տնտեսության զարգացման տեմպերը, այսինքն` չէի ցանկանա, որ ընդհանուր տենդենցները շփոթեինք ժամանակավոր խնդիրների հետ: Իհարկե, դա շատ վնասակար, բացասական ազդեցություն է թողնում, բայց Արևմուտքն ինքը շահագրգռված է բարելավելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ այն հսկայական շուկա է»,- ասում է Թաթուլ Մանասերյանը:
Փախուստի դիմած և հայտնաբերված կալանավոր Սուրեն Գաբրիելյանի մասով քրեական գործից մաս է անջատվել: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Սուրեն Գաբրիելյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը: Նա նշեց, որ մյուս ամբաստանյալների մասով քրեական գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Նախագիծը ստեղծել է Արսենի Ժիլյաեվը հայ արվեստագետների, մշակութաբանների, քաղաքական ակտիվիստների և համադրող Եվա Խաչատրյանի հետ համատեղ՝ Արվարձան մշակութային կենտրոնի և ArtsLink արվեստի կացարանի համատեղ ծրագրի շրջանակներում:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը, խարդախության 14 դեպքից՝ 13-ը, ավազակային հարձակման 1 դեպքը բացահայտվել է:
Մամուլի և խոսքի ազատությունը կարևոր և նշանակալից դեր ունի մեր պետության և հասարակության կյանքում: Ուստի մեր իրականության մեջ կարևորվում է անաչառ և չուղորդվող մամուլը: Լրատվամիջոցները երբեք անտարբեր չեն եղել իրադարձություններին, արձանագրելով արտահայտելով և գնահատելով դրանք:
Փոփոխություն կատարելով իր նախկին որոշման մեջ, ՀՀ կառավարությունը այսօր Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր համայնքն ընդգրկել է մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող համայքների ցանկի մեջ, հողի հարկի վճարման և ոռոգման ջրի դիմաց 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով լրացուցիչ այդ համայնքի համար հատկացնելով շուրջ 3 մլն 257 հազար դրամ:
«Իմ հրաժարականը պայմանավորված է բացառապես անձնական դրդապատճառներով և ապագայիս հետ կապված իմ մտադրություններով: Պատճառների թվում է նաև այն, որ կցանկանայի փորձել դրսևորվել այլ բնագավառներում, որոնք կապ չունեն պետական համակարգի հետ»,- 168.am-ին տված բացառիկ հարցազրույցում ասում է Արմեն Գևորգյանը:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1986 թ. ծնված Լուիզա Ա.-ի տան հյուրասենյակի զգեստապահարանից անհայտ պայմաններում կորել է 1.000 դոլար:
ԱՀԿ-ի տվյալներով՝ վարակվածների թիվը կրկնապատկվում է յուրաքանչյուր չորս շաբաթը մեկ անգամ:
Իրավապահները ձերբակալել են աղջիկներին:
Կարծում եմ, որ սա նույն ռազմավարությունն է, որ Ադրբեջանը ընտրել և իրականացնում է արդեն մի քանի տարի տարբեր միջազգային ձևաչափերում և հարթակներում, այսինքն՝ բոլոր հնարավոր ձևերով և պատրվակներով ձերբազատվել խաղաղ կարգավորման սկզբունքների համաձայնեցման գործընթացից, Մինսկի խմբի աշխատանքների տրամաբանական ավարտից և նորանոր առաջարկներով կամ հին առաջարկները նոր «փաթեթավորմամբ» ներկայացնելով՝միջազգային հանրության ուշադրությունից և գնահատականներից թաքցնել խաղաղ կարգավորման գործընթացի գաղափարին՝ իրենց գործողությունների անհամապատասխանությունը՝ նկատի ունեմ ռազմական հռետորաբանությունը, սպառազինվելը և վտանգավոր արկածախնդրությունը:
Ակադեմիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ անդամներ են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը (որոնց պաշտոններն, ի դեպ, ակադեմիայի կայքում ներկայացված են` որպես գործող նախագահ, նախարար)։ Այլ աղբյուրներից (օրինակ` «Հայբուսակի» կայքից) տեղեկանում ենք, որ ակադեմիայի անդամներ են նաև նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` պատմական գիտությունների դոկտոր Լևոն Սարգսյանը…
ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն այսօր` լրագրողների այն հարցերին, որոնք նույն թեմային էին վերաբերում,թե արդյո՞ք հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոսքով փակեց ՕԵԿ-ի մուտքը դեպի եռյակ, և ՕԵԿ-ը կպայքարի՞ Սարգսյանական ռեժիմի դեմ, տվեց անորոշ պատասխաններ: