ՄԱԿ ԳԱ-ում այսօր կանցկացվեն ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամների ընտրություններ
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԳԱ-ում ընտրություններ են անցկացվելու համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի անդամներին ընտրելու համար:
ՄԱԿ ԳԱ-ի 193 անդամ երկրները գաղտնի քվեարկությամբ ընտրելու են 5 երկրի, որոնք հունվարի 1-ից երկու տարով կդառնան ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամներ: ՄԱԿ ԳԱ-ի նիստը մեկնարկելու է նյու-յորքյան ժամանակով ժամը 10.00-ին (մոսկովյան ժամանակով՝ ժամը 18.00-ին):
Հինգ տեղերը բաժանվել են տարածաշրջանային երեք խմբի վրա, դրանց հավակնում է 7 պետություն: Իսպանիան, Նոր Զելանդիան ու Թուրքիան պայքարելու են 2 տեղի համար՝ ներկայացնելով արևմտաեվրոպական ու այլ երկրների խումբը:
Ֆիջին ու Մալայզիան կվիճարկեն Ասիա-խաղաղօվկիանոսյան խմբին հատկացված մեկ տեղը, իսկ ահա Անգոլան ու Վենեսուելան, որոնք համապատասխանաբար ներկայացնում են աֆրիկյան ու լատինամերիկյան խմբերը, ներկա դրությամբ չունեն մրցակիցներ:
Սահմանված կարգի համաձայն՝ այդ հինգ երկրներին ամեն դեպքում անհրաժեշտ է ՄԱԿ ԳԱ-ի գաղտնի քվեարկության ժամանակ ստանալ քվեների 2/3-ը: ՄԱԿ ԱԽ-ի ժամականավոր անդամներ ընտրված երկրները կփոխարինեն Ավստրալիային, Արգենտինային, Լյուքսեմբուրգին, Կորեայի Հանրապետությանն ու Ռուանդային:
Այս երկրներն ընտրվել են 2012 թվականի հոկտեմբերին: Դեռ մեկ տարի ՄԱԿ ԱԽ-ում ներկայացված կլինեն Հորդանանը, Լիտվան, Նիգերիան, Չադն ու Չիլին: