Սիրիան ՄԱԿ ԱԽ-ից պահանջում է վերջ դնել Թուրքիայի ապօրինի գործողություններին

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ թուրք-սիրիական սահմանին բուֆերային գոտի ստեղծելու Թուրքիայի փորձերը հանդիսանում են ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների կոպիտ խախտում:

Սիրիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ իրենք ՄԱԿ ԱԽ-ից ու միջազգային հանրությունից պահանջում են վերջ դնել Անկարայի խախտումներին, որոնք տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում սպառնալիք են ներկայացնում խաղաղության ու անվտանգության համար.

«Սիրիան մերժում է իր տարածքում ցանկացած օտար ռազմական միջամտություն և ձեռնարկելու է ամեն անհրաժեշտ բան՝ իր պետական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»:

Սրանից առաջ Թուրքիայի խորհրդարանը երկրի զինված ուժերին արտոնել է անդրսահմանային ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի ու Իրաքի տարածքներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031