
Թուրքիայում Հանրապետության տոնն առաջին անգամ չեն նշի «Չանքայա» նախագահական նստավայրում

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 29-ին Թուրքիայում նշելու են հանրապետության հիմնադրման 91-ամյակը (29.10.2013): Այս տարի, սակայն, Հանրապետության տոնին նվիրված ընդունելությունը չի կազմակերպվի «Չանքայա» նախագահական նստավայրում, ինչն աննախադեպ է Թուրքիայի պատմության մեջ:
Առաջին անգամ այդ ընդունելությունը կազմակերպում է Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով որոշել է «Չանքայա» նախագահական նստավայրի փոխարեն, դա կազմակերպել Անկարայի Բեշթեփե թաղամասի նորակառույց շենքում:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ Էրդողանը փոխում է 91-ամյա պետական ավանդույթը և տեղափոխվում է այլ նստավայր: