Բաժիններ՝

Բարեփոխումներ սկսելիս մենք անտեսեցինք ԱՄՀ-ի ու ՀԲ-ի գործնականում բոլոր խորհուրդները. Սաակաշվիլի

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Կատոնի ինստիտուտում (Վաշինգտոն) կազմակերպված ֆորումում հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված Վրաստանի երկարաժամկետ հեռանկարի հանդեպ, սակայն ցավով է հետևում այն ամենին, ինչն այսօր տեղի է ունենում երկրում:

Սաակաշվիլին հայտարարել է, որ իր կառավարությանը հաջողվել է երկիրն ազատել միջնադարյան գերիշխանության բնազդներից. «Մենք սկսեցինք կատարել բարեփոխումներ՝ անտեսելով գործնականում այն բոլոր խորհուրդները, որոնք մեզ տալիս էին Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը:

Ի պատասխան՝ մեզ ասացին, որ մենք խելագարներ ենք: Իսկ մենք պարզապես խնդրեցինք 6 ամիս ժամանակ՝ արդյունքի հասնելու համար: Կես տարի անց բոլորը մեզ շնորհավորեցին հաջողության համար, որը ոչ ոք չէր ակնկալում մեզանից»:

Սաակաշվիլին ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ Վրաստանում նոր կառավարության իշխանության գալուց հետո մի շարք ոլորտներում, որոնցում ավելի վաղ անցկացվել էին հաջող բարեփոխումներ, սկսվել է հետընթաց. «Սաակաշվիլու նախագահական գրադարանն ընդհանրապես դարձել է վերջին խոշոր նախագիծը, որը կառուցվել ու բացվել է վերջին կես տարում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս