Մահացած կնոջ հարազատները չեն ընդունում բժիշկների բացատրությունը. azatutyun.am
Մեկ շաբաթ առաջ Հանրապետական հիվանդանոցի ծննդատանը մահացած Նելլի Մկրտչյանի հարազատները շարունակում են պնդել, որ 26-ամյա կինը մահացել է բժիշկների սխալի ու անփութության պատճառով, հաղորդում է azatutyun.am-ը:
Նա սեպտեմբերի 21-ին կեսարյան հատմամբ իր առաջին երեխային էր լույս աշխարհ բերել և դուրս գրվելուց 3 օր անց շտապօգնության մեքենայով բարձր ջերմությամբ նույն հիվանդանոց տեղափոխվել:
«Դուրս գրվելիս էխո են արել, ջերմաչափ ա ուզել, չորս ժամ սպասել ա, ջերմաչափը չեն բերել: Տենց էլ դուրս ա գրվել: Էկել ա տուն ու ջերմություն ա ունեցել», – «Ազատության» հետ զրույցում ասաց Նելլիի ամուսինը՝ հավելելով, որ, երբ հաջորդ օրը նույնպես ջերմությունը չի իջել, կնոջը տեղափոխել են հիվանդանոց»:
Ըստ բժիշկների, երիտասարդ կինը մահացել է սրտի կանգից: Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն ասում է , որ գաղափար չունի, թե ինչի պատճառով կարող էր ծննդկանի մոտ սրտի կանգ առաջանալ: Նրա խոսքով՝ հավանաբար տրոմբ է պոկվել ու խցանել անոթը, ինչը կարող էր հանկարծամահության պատճառ լինել նաև առողջ մարդու համար:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: