Ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 7-ին ժամը 12։00-19:00 կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի՝ Զորավար Անդրանիկի, Խուդյակով, Սայաթ-Նովա, Թումանյան, Սպանդարյան, Էվոյան փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

