
Ուկրաինան կարող է վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հանդեպ. Յացենյուկ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը չի բացառում, որ անհրաժեշտության դեպքում կարող է վիզային ռեժիմ սահմանվել Ռուսաստանի դեմ՝ որպես վերահսկման հավելյալ միջոց.
«Եթե առաջանա վերահսկման հավելյալ միջոց, այդ թվում նաև վիզային ռեժիմ մտցնելու կարիք, ապա դա կարվի. Սահմանին ու մաքսային ծառայությունում գործում է Ուկրաինա ժամանող ռուսաստանցիների տեղաշարժի վերահսկման հատուկ համակարգ»:
Յացենյուկի խոսքերով՝ ռուս-ուկրաինական սահմանին «Պատի» («Եվրոպական արգելապատնեշ») կառուցումն ավարտվելու է 3 տարվա ընթացքում: Նախագծի շրջանակներում փորվում են 3 մետր լայնությամբ ու 2 մետր խորությամբ հակատանկային փոսեր: