Բաժիններ՝

Կարևորվել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորված հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։

Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ։

Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորված հարաբերություններն ու դրանց հետագա ամրապնդման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է միջխորհրդարանական կապերի զարգացման կարևորությունը։

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930