Աշոտյանի այս խոսքերն ազդեցին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի վրա, ով շտապեց հայտարարել, թե Աշոտյանը դեռ երկար ժամանակ մնալու է ՀՀ քաղաքական կյանքում:
Սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի Ստարի Օսկոլ քաղաքից Վորոնեժ տանող ճանապարհին ավտովթարից զոհվել է Ոսկեպարի 27-ամյա բնակիչ Ռաֆիկ Խեչումյանը:
Վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում կարևորելով պատվաստումների դերը` առողջապահության նախարարությունը որդեգրել է նոր ռազմավարություն: Այն միտված է հանրային առողջապահության կանխարգելիչ ուղղությունը զարգացնելուն և հզորացնելուն, նոր պատվաստանյութերի միջոցով հիվանդությունների տարածվածությունը վերահսկելուն ու կառավարելուն:
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր Տարածքային կառավարման, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի եւ հանրապետության տասը համայնքների միջեւ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց ՝ Լոռու, Տավուշի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի համայնքներում սոցիալական ենթածրագրերի իրականացման նպատակով:
Այսօրվա ասուլիսում անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է իրատեսական, որ չորս ոչ իշխանական ուժերը հանդես գան իշխանության դեմ միասնական օրակարգով, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն ասաց, որ իրենք քառյակի շրջանակներում համագործակցում են միայն այն հարցերի շուրջ, որոնք ընդհանուր են. «Նույն արտաքին քաղաքականության վերաբերյալ ԲՀԿ-ն, կարծես թե, չի ասել, որ եվրաինտեգրման կողմնակից է, ինչպե՞ս եք պատկերացնում նրան սատարելը: Տարբեր տեսլականներով հարցեր են: Կա խնդիր, որը միասնական է, բոլորիս հետաքրքրում է: Ինչի՞ է ձեզ թվում, որ միասնականությունը պետք է լինի ամեն ինչում»:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:
Դրան մասնակցում է աշխարհի 34 երկրի 200 ընկերություն:
168.am-ի աղբյուրների հաղորդմամբ, Բաքվում կայացած Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվել է պաշտոնական հրավեր ուղարկել Հայաստան, այլև Շտեֆան Ֆյուլեի հորդորներից հետո, Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, թե Ադրբեջանը պատերազմի մեջ է գտնվում Հայաստանի հետ և թշնամական երկրին հրավեր չի ուղարկվելու։
Կիրակի, սեպտեմբերի 14-ին, Խաչվերաց տոնի կապակցությամբ Երևանի գյուղատնտեսական երկու տոնավաճառները չեն գործելու: Շաբաթ օրը տոնավաճառները կաշխատեն բնականոն հունով:
Դա պետք է լինի խորը էշելոնացված պաշտպանություն՝ իր տանկային դիրքերով, համազարկային կրակից պաշտպանվելու մեխանիզմներով, հատուկ գոտով, որը հնարավորություն կտա կիրառել զենք:
Եթե Կիևը որոշեր ներքին խնդիրները լուծել առանց բանակի կիրառման, ապա տեղի չէր ունենա այդ աղետը:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ այդ պատժամիջոցները չեն ազդում ուկրաինական ճգնաժամի հանդեպ իրենց սկզբունքային մոտեցման վրա:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց ու երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց նախարար Արտեմ Ասատրյանը:
Այսօր հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով Վարդան Պետրոսյանի գործին՝ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասաց. «Իմ մոտ այն տպավորությունն է, որ Վարդան Պետրոսյանի հետ նույնպես հաշվեհարդար է տեղի ունենում: Սկսենք նրանից, որ նա բոլորիս հայտնի է, որևէ մեկը չի կարող կասկածել, որ նա այն վտանգավոր հանցագործն է, որ կարող է խուսափեր դատավարությունից, հարցաքննությունից և այլն»:
Է.Շարմազանովը նշեց, որ հանդիպումների ժամանակ ինքը շտապեցրել նաև ֆրանսիացի խորհրդարանականներին՝ համանման օրինագիծ ընդունելու հետ կապված. «Հանդիպել եմ Ֆրանսիայի խորհրդարանում սոցիալիստական խմբակցության հետ և վստահեցրել են, որ այդ օրենքը կընդունվի և, ինչքան էլ ճնշումներ լինեն, իրենք կողմնակից են»:
Նախարարը պատմել է նաև Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի էներգոհամակարգերը սինքրոնացնելու պլանների մասին:
«Շանթն ու ընկերներն այդ աջակցությունը չունեն, որովհետև քաղաքական ուժերը նրան յուրային չեն համարում: Իսկ որ յուրային չէ, ուրեմն նրան չեն ճանաչում քաղբանտարկյալ: Սա մեր հասարակության ամենամեծ ողբերությունն է»,- ասաց Ավետիք Իշխանյանը՝ նշելով որ Հայաստանի Հելսնիկյան կոմիտեն Շանթ Հարությունյանին, նրա ընկեներին և Վոլոդյա Ավետիսյանին քաղբանտարկյալ են ճանաչում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 10-ը հայտարարել է ինքնասպանությունների կանխարգելման օր: Այս կապակցությամբ այսօր համատեղ մամուլի ասուլիսով հանդես եկան ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ, Նուբարաշեն հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանը և հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, սուիցիդոլոգ (ինքնասպանագետ) Կամո Վարդանյանը՝ խոսելով ինքնասպանությունների տարածվածության և դրանց կանխարգելման ուղիների մասին: Սամվել Թորոսյանի խոսքով՝ չնայած մեր հանրապետությունում այդքան էլ մտահոգիչ չէ […]
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը:
Վրաստանի ՆԳՆ-ն օրենքի սահմաններում ձեռնարկելու է ամեն անհրաժեշտ բան՝ կանխելու համար հակասահմանադրական ամեն տիպի գործողությունները:
Ապոստոլոս Կակլամանիսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին ջերմ խոսքերի համար: Նա պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս սատարել հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու սերտացմանը:
«Եթե Սուրիկ Խաչատրյանին նորից նշանակեն մարզպետ, դա նշանակում է՝ Հայաստանի իշխանությունները ձեռնոց են նետում բոլորիս՝ հասարակությանը: Դուք կարող եք ասել, որ շատ են եղել նման դեպքեր: Այո´, գուցե շատ են եղել, բայց սա նշանակում է ձեռնոց նետել և ասել՝ ժողովուրդ, եթե քո մեձ դեռևս արժանապատվություն կա, կարո՞ղ ես ձեռնոցը վերցրու, հետս մենամարտիր: Թե չէ, դու ողորմելի ստրուկ ես և ես քեզ որպես ստրուկ պետք է պահեմ: Ես համարում եմ՝ եթե Սուրիկ Խաչատրյանին նորից մարզպետ նշանակեն, դա կլինի նորից ձեռնոց նետելը մեզ բոլորիս՝ հասարակությանը: Կվերցնե՞նք մենք այս ձեռնոցը, թե՞ ոչ, դրանից կհետևի, թե Հայաստանն ընդհանրապես՝ որպես պետություն, արժանի՞ է գոյություն ունենալու, թե՞ ոչ՝ որպես արժանապատիվ ժողովուրդ: Սա կլինի բացահայտիչ, ինդիկատոր»,- այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Ավետիք Իշխանյանը:
«Եթե հոկտեմբերին էլ չկատարվի, նշանակում է կրկին այդ հարցը կամ հարցերը կարգավորված չեն: Չեմ կարծում, որ ուրիշ որևէ հարց կա Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամգրվելուն հետաձգող: Տպավորությունն այն է, որ հիմնական պատճառը Ղարաբաղի հետ կապված որոշ մոտեցումներն են՝ արդեն Եվրասիական տնտեսական միության անդամ գոնե մեկ պետության՝ Ղազախստանի կողմից»:
Քերիի տարածաշրջանային այցի նպատակն իրաքյան կառավարությանն աջակցելն է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ նրա պայքարում:
«Լսել եմ դրա մասին, որևէ մեկնաբանություն չունեմ: Կանխատեսումներ չեմ ցանկանում անել»,- այսօր հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի քառյակի՝ կուտակայինի հարցով կրկին ՍԴ դիմելու որոշումը:
Նրա խոսքերով՝ արդեն իսկ կազմված է պատվիրակություն, հստակեցված են պատվիրակության անդամները:
«Հայկական որևէ աղբյուրից տեղյակ չեմ, որ իսկապես Պապը գալու է Հայաստան, թուրքական աղբյուր է, և մինչև հիմա ակնարկ չկար, դրա համար էլ կարծեմ՝ մի քիչ շուտ է, մինչև կա՛մ Վատիկանից, կա՛մ Էջմիածնից հաստատում լինի, որ գալու է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ Հռոմի Պապը այցելելու է Հայաստան և Թուրքիա, ասաց ՀՅԴ կուսակցության Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ իրենք մեծ կարևորություն են տալիս Իրաքում խաղաղության ու կայունության հաստատմանը:
168.am-ի այն հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձի դեպքում ինչպիսի՞ն կլինի քառյակի վերաբերմունքը, ո՞ր ուժերը կսատարեն նրան, Ս. Սաֆայանը պատասխանեց, որ «Ժառանգությունը» հավանաբար չի սատարի, որովհետև կուսակցության ներսում կան մարդիկ, որոնք հստակ ընդգծված մերժողական վերաբերմունք ունեն և երբեք չեն սատարի Քոչարյանին. «Կասկածում եմ նաև, որ ՀԱԿ-ը սատարի Քոչարյանի վերադարձը, բայց մյուս կողմից էլ՝ ակնհայտ է, որ կա տակտիկական զուգախաղ առաջին և երկրորդ նախագահների միջև` ընդդեմ Սերժ Սարգսյանի: Կարող եմ սխալվել, եթե իշխանությունը կիսելու խնդիրը շատ ավելի դոմինանտ լինի, և պայմանավորվածության գան, թե նրա վերադարձի դեպքում ով՝ ինչ չափաբաժնի իշխանություն կունենա»,-ասաց նա:
Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի առանձին շրջաններին հատուկ կարգավիճակ տրամադրելու մասին օրինագիծը հաջորդ շաբաթ կներկայացվի Գերագույն ռադայի դիտարկմանը: