Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ գլխավորել է Ռազմարդյունաբերական հանձնաժողովը:
«Տնտեսության հաջողություններն անընդհատ պրոցես են և, եթե ընդհանուր քաղաքականության ծիրում դիտարկում ենք, ամեն ժամանակաշրջան ունի իր յուրահատկությունները»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախաար Կարեն Ճշմարիտյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք քոչարյանական ժամանակաշրջանը տնտեսական աճի տարիներ էին:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 22.30-ին, 1980 թ. ծնված Դրաստամատ Թ.-ն իր կողմից վարած «Հոնդա» մոտոցիկլետի կառավարումը կորցնելով՝ վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ պարոն Դավիթ Տոնոյանն ընդունել է ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարարության պատվիրակությանը, որը ս.թ. սեպտեմբերի 9-ից 10-ը Երևանում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարությունում հայ-գերմանական երկկողմ ռազմական համագործակցության բանակցություններին մասնակցելու նպատակով:
Ընդգծվում է, որ Իսրայելի պաշտպանության նախարարն առաջին անգամ է գտնվում Բաքվում:
Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվաճառվի մասնավորի, իսկ գումարները կուղղվեն երկրի պաշտպանունակությանը: Այս մասին այսօր ԱԺ նիստում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին, թե ինչ է լինելու համալիրի ճակատագրը: Լ.Սարգսյանի խոսքով՝ իր հարցմանն ի պատասխան հուլիսին ասել էին, որ համալիրի 100% բաժնետոմսերը Մուրադյան ընտանիքի մոտ են, բայց օրեր անց ՊՆ-ի հաշվեկշիռ փոխանցելու որոշումը կայացվեց:
«Տեխնիկական հարցերը լուծված են, այսինքն՝ բանակցային պրոցեսը ավարտված է, և նոր առաջարկներ մեր գործընկերների կողմից չունենք: Այդ պատճառով չեմ կարծում, որ նոր առաաջարկ կամ ձգձգումներ կլինեն»,- ասաց Կ.Ճշմարիտյանը:
Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Հանդբոլի թիմում էր ինքը խաղում, գնացել է մրցումների, երրորդ օրը վիճաբանություն է եղել, իմ երեխուն կանչել են օգնության, գնացել է վիճաբանության տեղը և դանակահարվել է էնտեղ: 7-ին 10 պակաս էդպես երեկոյան տարել են հիվանդանոց, հիվանդանոցում 9.35 րոպե իմ երեխան մահացել է»:
Դիլոյանի և Վերանյանների հայրերը, ընկերներն ու հարազատները կառավարության անունից իրենց լսելու եկած քաղաքացիների ընդունելության և դիմում-բողոքների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին ներկայացրին շուրջ 1 տարի ընթացող դատավարության (առաջին նիստը տեղի է ունեցել 2013թ-ի սեպտեմբերի 17-ին), երկարատև ձգձգումները:
Զգուշացեք, խարդախություն է. տոմսեր՝ չկայանալիք համերգի համար:
2014 թվականի հուլիսի 30-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում նույն գյուղի բնակիչ Նարեկ Պ.-ն գումարային հարցի շուրջ վիճաբանել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկան Պետրոս Կ.-ի հետ և սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ հարվածել է վերջինիս որովայնին` առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Ներկա դրությամբ հայտնի է, որ նախագահական զույգը երեխայի է սպասում:
Այս մասին հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչը:
«Սա առանձնահատուկ դաժանության վառ օրինակ է անօգնական 77-ամյա մարդու նկատմամբ»,- ասաց ՄԻՊԵԿ իրավախորհրդատու Վահե Գրիգորյանը, ով ներկայացնելու է Խոջոյանի ընտանիքը Եվրոպական դատարանում: «Մենք աջակցում ենք մեր գործընկեր` ԸԻԿ-ին Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առջև` Խոջոյանի ընտանիքի համար արդարության հասնելու նպատակով»:
Եվրահանձնաժողովի նոր կազմը որակվել է որպես ուժեղ և փորձառու թիմ, որը հանդես է գալիս փոփոխությունների օգտին:
«Մենք եկել ենք այսօր ԼՂ որպես ֆրանսիացի պատգամավորներ եւ դրա համար ոչ մեկից թույլտվություն չենք խնդրել: Որովհետեւ ազատությունը մեզ համար բացարձակ արժեք է, եւ ազատության արժեքի մասն է կազմում պատգամավորների եւ յուրաքանչյուր մարդու ազատ տեղաշարժի իրավունքը»:
«Հայաստանը ողջունում է Հունաստանի խորհրդարանի կողմից սեպտեմբերի 9-ին օրենքի ընդունումը, որով քրեականացվում է Հունաստանի Ազգային ժողովի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը»։
Ադրբեջանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության շուրջ համապարփակ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման բանակցությունները սկսելու օգտին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նոր շուկաների գլխավոր մենեջեր Փիլար Թորեսին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է: «Այն զարգացման մեծ ներուժ ունի և համարվում է ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններից մեկը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 14.40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ադոնցի փողոցի թիվ 8 հասցեում գտնվող «Երազ» գործարանի տարածքում` օժանդակ շինության տանիքում:
Արմավիրի մարզում, սեպտեմբերի 9-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ դեպքը տեղի է ունեցել Հայկավան գյուղում:
Գյուղի 54-ամյա բնակչի դին գտել են իրեն պատկանող թոնրատանը՝ առաստաղից կախված վիճակում:
Գեորգի Մարգվելաշվիլին ու Մակա Չիչուան արդեն երկար տարիներ ապրում են միասին:
«Եթե Հայաստանի բոլոոր դպրոցները բերենք քաղաքաշինության ԾԻԳ-ով արվող դպրոցների մակարդակին, հարկավոր է 1 մլրդ եվրո: Դա իրատեսական չէ: Մենք փոքր գումարով փորձում ենք առավելագույնն անել: Ավագ դպրոցներից ընտրել ենք առավել կարիքավոր 17-20-ը: Սա կրթության համար շատ փոքր գումար է»,- այսօր 30 մլն դոլարի վարկային համաձայնագրերի հարցով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը հայտնում է, որ ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունը որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ անհիմն շահարկում են: Այս մասին տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին:
«Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի, այդ թվում` տարածաշրջանների միջև համագործակցությունը զարգացնելու հարցում: ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել ցանկացած նախաձեռնությանն՝ ուղղված առևտրատնտեսական կապերի աշխուժացմանը և միջմշակութային համագործակցության խորացմանը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Այդ 4.93 միլիոն մուտքանուններից ու գաղտնաբառերից ավելի քան 60 տոկոսը գործող են:
«Գելափ ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակն այսօր հրապարակել է այս տարվա օգոստոսի 8-18-ն իրականացված հարցումների արդյունքները, որոնք վերաբերում են նաեւ սեպտեմբերի 3-ին Ս. Սարգսյանի հայտարարությանը՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին: Այսօր ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն է ներկայացրել դրանք:
«Ժառանգությունը» չի մասնակցել այդ հանդիպմանը, որովհետև «Ժառանգությանը» հրավեր չի եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ «Ժառանգությունը» չի մասնակցել երեկ տեղի ունեցած ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը: