
Ջոն Քերին ժամանել է Բաղդադ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ:
Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Քերիի տարածաշրջանային այցի նպատակն իրաքյան կառավարությանն աջակցելն է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ նրա պայքարում:
Ակնկալվում է, որ Ջոն Քերին վաղը Սաուդյան Արաբիայում արաբական երկրների ու Թուրքիայի արտգործնախարարների հետ քննարկելու է «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի ստեղծման ուղղությամբ Վաշինգտոնի ջանքերը: