Բաժիններ՝

Նախկին գյուղապետի որդին ավտովթարից զոհվել է

tesankyun.am-ը գրում է. Սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի Ստարի Օսկոլ քաղաքից Վորոնեժ տանող ճանապարհին ավտովթարից զոհվել է Ոսկեպարի 27-ամյա բնակիչ Ռաֆիկ Խեչումյանը:

Նա եղել է մարդատար  մեքենայի մեջ, որին բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարը: Ոսկեպարցի երիտասարդը  Վանաձորում բուհ էր ավարտել, ուներ մշակութաբանի մասնագիտություն, նա Ռուսաստան աշխատանքի էր մեկնել:

Երիտասարդի մարմինը  կտեղափոխվի հայրենի Ոսկեպար: Ռաֆիկ Խեչումյանի հայրը` Ավետիս (Էդիկ) Խեչումյանը  2003-2006թթ.եղել է Ոսկեպար համայնքի ղեկավարը, այժմ պատմություն է  դասավանդում Ոսկեպարի միջնակարգ դպրոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930