Կ.Մանոյանը շատ հավանական է համարում, որ հոկտեմբերին կստորագրվի Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամագրվելու պայմանագիրը
ՀՅԴ կուսակցության Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը չի կարծում, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին հավանական անդամակցումը ուղղակիորեն որևէ ազդեցություն կունենա Հայաստան-Թուրքիա կամ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա:
Այսօր լրագրողների հետ հանդպիման ժամանակ նա ասաց, որ մինչ այժմ էլ անդամակցության ժամկետները նշվել էին, բայց այդպես էլ «եկան-անցան» և անդամակցությունն այդպես էլ տեղի չունեցավ. «Բայց հոկտեմբերը, թվում է՝ շատ տրամաբանական է, այն իմաստով, որ բավական ժամանակ կա՝ այն բոլոր խնդիրները, որոնք կային մինչև այսօր կարգավովեին: Այդ խնդիրների առկայությունը վկայում է անդամակցության ձգձգումը: Իսկ, գոնե այն, ինչ բարձրաձայնված էր մինչև հիմա առարկությունների իմաստով ինչ-որ հստակություններ են կարծես: Եթե հոկտեմբերին էլ չկատարվի, նշանակում է կրկին այդ հարցը կամ հարցերը կարգավորված չեն: Չեմ կարծում, որ ուրիշ որևէ հարց կա Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամգրվելուն հետաձգող: Տպավորությունն այն է, որ հիմնական պատճառը Ղարաբաղի հետ կապված որոշ մոտեցումներն են՝ արդեն Եվրասիական տնտեսական միության անդամ գոնե մեկ պետության՝ Ղազախստանի կողմից»: