Բաժիններ՝

Կրեմլն արձագանքել է Պորոշենկոյի կողմից «Պատժամիջոցների մասին» օրենքի ստորագրմանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից «Պատժամիջոցների մասին» օրենքի ստորագրումը:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ այդ պատժամիջոցները չեն ազդում ուկրաինական ճգնաժամի հանդեպ իրենց սկզբունքային մոտեցման վրա:

Այդ օրենքը նախատեսում է 29 պատժամիջոցի կիրառման հնարավորություն, որոնք առնչվում են նաև Ուկրաինայի տարածքով ռեսուրսների տարանցման սահմանափակմանը, մասնակի կամ լիակատար կասեցմանը, թռիչքների ու փոխադրումների դադարեցմանը: Դրանք առնչվում են նաև ակտիվների արգելափակմանն ու առևտրային գործողությունների սահմանափակմանը:

Սրանից առաջ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել էր, որ կառավարությունը պատրաստել է Ռուսաստանի ու այլ երկրների 172 քաղաքացուց և 65 ընկերությունից, որոնց ճնշող մասը ռուսական են, բաղկացած ցուցակ, որոնց դեմ կարող են սահմանվել պատժամիջոցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930