Ավետիք Իշխանյանը՝ Շահեն Հարությունյանի գործի մասին. Հարցնենք այդ դատավորին՝ նա կդիմանա՞ր, եթե իր հորը ծեծեին իր աչքի առաջ

Եթե նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի նախաձեռնած երթը չխոչընդոտվեր, ընդհարումներ չէին լինի: Այսպիսի համոզմունք այսօր արտահայտեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ խոսելով Շանթ Հարությունյանի և մյուսների քրեական գործի մասին:

«Լավ, ընդհարումներ եղան, ընդունում ենք, որ եղան, ամեն դեպքում տեսել ենք, ընդունենք, որ նրանք էլ իրենց մեղքն ունեին: Լավագույն դեպքում նրանց կարող էին տանել Ոստիկանություն, մի երկու ժամ պահել, վարչական տույժերով վերջացնել: Մենք տենում ենք, թե քաղաքակիրթ երկրներում ինչպիսի ցույցեր են լինում և ինչպիսի ավերածություններ են լինում, նրանց բերում են ոստիկանություն և բաց են թողնում, որովհետև նրանք երիտասարդներ են, ընդվզում են և դա շատ հասկանալի է: Եվ դրանից հետո այսքան ժամանակ պահել դատավարությունում և հետո 7-8 տարի ուզել այդ տղաների համար… ես չգիտեմ՝ դա ինչպես բնորոշեմ՝ դաժանություն բնորոշեմ, անհոգություն բնորոշեմ:

Ինչ վերաբերում է Շանթի տղայի հետ կապված հարցին, ես չգիտեմ՝ այսպիսի երևույթ Հայաստանի պատմության մեջ եղե՞լ է, թե՞ ոչ: Հորը ծեծելու ժամանակ ո՞ր մեկը կդիմանար: Հարցնենք այդ դատավորին՝ նա կդիմանա՞ր, եթե իր հորը ծեծեին իր աչքի առաջ և արդյոք որևէ քայլ չէր ձենարկի»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

Նա նշեց, որ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների ողբերգությունը նրանում է, որ նրանք չունեն հասարակական մեծ աջակցությունը: Նրա խոսքով՝ մինչ այս եղած բոլոր քաղաքական բանտարակյալները ունեցել են քաղաքական, քաղաքացիական և միջազգային մեծ աջակցություն:

«Շանթն ու ընկերներն այդ աջակցությունը չունեն, որովհետև քաղաքական ուժերը նրան յուրային չեն համարում: Իսկ որ յուրային չէ, ուրեմն նրան չեն ճանաչում քաղբանտարկյալ: Սա մեր հասարակության ամենամեծ ողբերությունն է»,- ասաց Ավետիք Իշխանյանը՝ նշելով որ Հայաստանի Հելսնիկյան կոմիտեն Շանթ Հարությունյանին, նրա ընկեներին և Վոլոդյա Ավետիսյանին քաղբանտարկյալ են ճանաչում:

 

Տեսանյութեր

Լրահոս