Պորոշենկոն անհրաժեշտ է համարում ՌԴ-ի հետ սահմանին ուկրաինական «Մաներհեյմի գծի» կառուցումը
УНН-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան պետք է ժամանակակից ամրությունների համակարգ կառուցի Ռուսաստանի հետ սահմանին.
«Եթե հնարավոր չէ առանց «Մաներհեյմի գծի», ապա նշանակում է, որ անհրաժեշտ է կառուցել այդպիսի ամրություններ: Խոսքը գնում է ոչ թե 1941-1942 թվականների ամրությունների, այլ՝ ժամանակակից պաշտպանական գիտության պահանջներով ամրությունների կառուցման մասին:
Դա պետք է լինի խորը էշելոնացված պաշտպանություն՝ իր տանկային դիրքերով, համազարկային կրակից պաշտպանվելու մեխանիզմներով, հատուկ գոտով, որը հնարավորություն կտա կիրառել զենք»:
Մաներհեյմի գիծ է անվանվում 1920-1930-ական թվականներին Ֆինլանդիայում՝ Ֆիննական ծոցի ու Լադոգա լճի միջև, կառուցված պաշտպանական ամրությունների համալիրը: Այն կրում է Ֆինլանդիայի մարշալ Կառլ Մաներհեյմի անունը: Մաներհեյմի գիծը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է 1939-1940 թվականների խորհրդա-ֆիննական պատերազմից հետո: