
Ռուսաստանը նոր էլեկտրակայաններ կկառուցի Իրանում. Նովակ

Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է նոր ատոմակայաններ կառուցել Իրանում:
Նովակի խոսքերով՝ ռուսական «Տեխնոպրոմէքսպորտ» և իրանական Tavanir ընկերոյթյունները համաձայնագիր են ստորագրել Իրանում էլեկտրաէներգետիկ նոր նախագծեր իրագործելու մտադրության մասին: Նովակը պարզաբանել է, որ խոսքը գնում է ընդհանուր 3 գիգավատտ հզորությամբ 8-10 գազագոլորշու բլոկի կառուցման մասին:
Նովակը հավելել է, որ կողմերը դիտարկում են նաև էլեկտրահաղորդագծերի ու հիդրոէլեկտրակայանների կառուցման հնարավորությունը: Նախարարը պատմել է նաև Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի էներգոհամակարգերը սինքրոնացնելու պլանների մասին: