Բաժիններ՝

Մալայզիական «Բոինգի» կործանման ողջ պատասխանատվությունը կրում է Ուկրաինան. Շոյգու

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մալայզիական «Բոինգի» կործանման համար ողջ պատասխանատվությունը կրում է Ուկրաինան: Այս մասին Մալայզիայի պաշտպանության նախարար Հիշամուդդին Հուսեինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Մալայզիայի պաշտպանության նախարարը Ռուսաստան է ժամանել ավիաղետի հետաքննումը կոորդինացնելու նպատակով: Շոյգուն հայտարարել է, որ ավիաաղետը գրանցվել է Ուկրաինայի օդային տիրույթում և հետևաբար տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրում է Ուկրաինան. «Եթե Կիևը որոշեր ներքին խնդիրները լուծել առանց բանակի կիրառման, ապա տեղի չէր ունենա այդ աղետը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930