
Ադրբեջանը հրաժարվել է պաշտոնական հրավեր ուղարկել Հայաստան

168.am-ի աղբյուրների հաղորդմամբ, Բաքվում կայացած Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվել է պաշտոնական հրավեր ուղարկել Հայաստան, ինչը նախատեսված է ընթացակարգով, այլև Շտեֆան Ֆյուլեի հորդորներից հետո, Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, թե Ադրբեջանը պատերազմի մեջ է գտնվում Հայաստանի հետ և թշնամական երկրին հրավեր չի ուղարկվելու։ Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն որոշում էր կայացրել երկու տարի ժամկետով Ադրբեջանում որևիցե միջոցառում չանցակցնել՝ ի նշան բողոքի վեհաժողովի փոխնախագահին վիզա չտդրամադրելու դիմաց։ Միգուցե ժամանակն է, որ ԵՄ էլ նույն որոշումն ընդունի։ Հուսանք, որ Եվրոպական հանձնաժողովի հաջորդ կազմը ավելի վճռական կլինի: