«Սա ոչ միայն Հայոց ցեղասպանությունը դատապարտող քայլ էր, այլև դուռ է փակում այլ ցեղասպանությունների համար»

«Ցեղասպանության դատապարտման գործընթացը նոր թափ է առնում և դա անշրջելի է»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ ողջունել է Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը, շնորհակալություն հայտնել հույն գործընկերներին, ովքեր կողմ են քվեարկել օրինագծին:

Ըստ Շարմազանովի՝ սա ոչ միայն Հայոց ցեղասպանությունը դատապարտող քայլ էր, այլև դուռ է փակում այլ ցեղասպանությունների համար:

Է.Շարմազանովը նշեց, որ հանդիպումների ժամանակ ինքը շտապեցրել նաև ֆրանսիացի խորհրդարանականներին՝ համանման օրինագիծ ընդունելու հետ կապված. «Հանդիպել եմ Ֆրանսիայի խորհրդարանում սոցիալիստական խմբակցության հետ և վստահեցրել են, որ այդ օրենքը կընդունվի և, ինչքան էլ ճնշումներ լինեն, իրենք կողմնակից են»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930