«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲ ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը կերկարաձգվի մինչև 2029 թվականի հունիսի 18-ը: Այս մասին որոշում առաջիկա՝ հունիսի 18-ի նիստում կընդունի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2014 թվականի հունիսի 18-ից։
Քեսաբի շրջանի նկատմամբ իրականացված գործողությունների ընթացքը, կշռույթն ու ձեռք բերված արդյունքների անմիջականությունը մի քանի երեւույթների մասին մտածել է տալիս։
Մայիսի 8-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել Երևանի «Հաղթանակ» զբոսայգու մոտից Արմեն Ա.-ին պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայից գողություն կատարելու մասին:
Հայաստանցի միգրանտները Ռուսաստանում այնպիսի արտոնություններ կստանան, ինչպիսիք ունեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները: Այս մասին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը:
Խարկովն հիմա միայն մեկ բնակիչ ունի՝ 78-ամյա Վահանդուխտ Վարդանյանը: Ժամանակին 90-ից ավելի տնտեսություն ունեցող Խարկովից տարբեր պատճառներով հեռացել են բնակիչները:
Այսօր՝ սեմինարի առաջին օրը, ադրբեջանցիներն ամեն առիթը օգտագործել են` իրենց հին ու նոր երգը երգելու համար: Եվ ամեն անգամ մեր պատվիրակության պատասխանը չի ուշացել: Ուշագրավ է, որ այդ մասին գրում են նաեւ ադրբեջանական ԶԼՄ-ները: «Որեւէ բան անպատասխան չի մնացել: Թեեւ նրանք՝ ադրբեջանցիները, ավելի շատ են, բայց մեր մյուս գործընկերների մոտ տպավորությունն, ըստ էության, չի փոխվում. մեր արտասահմանցի գործընկերների համար մեր ասածն ավելի ընկալելի է»,- ասել է պատգամավորը:
Սոցիալական վճարի դրույքաչափը հաշվարկվում է ճիշտ նույն կարգով, ինչպես այսօր հաշվարկվում է պարտադիր կուտակային վճարի՝ մասնակցի կողմից վճարվող մասը, հաշվի առնելով, որ սահմանվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմ` 500.000 դրամի չափով և պահպանվում է պետական մասնակցության առավելագույն շեմը, 25 000 դրամ ամսական կամ տարեկան` 300 000 դրամ: Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմը 5 տարի հետո` 2019թ-ից, ավելացվելու է՝ միջին աշխատավարձի չափի աճին համապատասխան:
Հունիսի 17-20-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Մ. Թանդիլյանը նշեց նաև, որ իրենք թույլ չեն տալու, որ որևէ նմանատիպ առաջարկ դառնա նախագիծ և առհասարակ դրվի Ազգային ժողովի քննարկմանը. «Այն դեռևս առաջարկի տեսքով է, բայց դա մի զարհուրելի, ծիծաղելի առաջարկ է, որը չի կարելի կյանքի կոչել և ոչ մի պարագայում: Մեր պայքարը շարունակվելու է»:
Մոտավոր հաշվարկներով, որմնադրական կանոնավոր օթյակներում ընդրկված են 2500-ի չափ ազգությամբ հայեր: Հիմնականում Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Լատինական Ամերիկայի երկրներում, Ռուսաստանում եւ այլն: Հայաստանում այդ թիվը կազմում է մոտ 200:
Գր. Լուսավորիչ ու Ագաթանգեղոս փողոցների և Արշակունյաց պողոտայի խաչմերուկից` Արշակունյաց պողոտայով դեպի Աշխատանքի հրապարակի ուղղությամբ երթևեկելիս` Արշակունյաց պողոտա-Գ.ՆԺդեհի փողոց խաչմերուկում դեպի ձախ երթևեկությունը` Գ.ՆԺդեհի փողոցով դեպի Արցախի փողոց, այսուհետ արգելվում է։ Նշված ուղղությամբ երթևեկելիս Գ.ՆԺդեհի փողոցով դեպի Արցախի փողոց երթևեկելու համար անհրաժեշտ է Արշակունյաց-Գ.ՆԺդեհ խաչմերուկն ուղիղ երթևեկել մոտ 150 մետր, կատարել հետադարձ և Արշակունյաց-Գ.ՆԺդեհ խաչմերուկում կատարել աջ շրջադարձ, ապա Գ.ՆԺդեհի փողոցով երթևեկել դեպի Արցախի փողոցի ուղղությամբ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքով արձանագրեց, որ շնորհիվ Եկեղեցու հոգևոր սպասավորների և ժողովրդի բարեպաշտ զավակների ծառայանվիրումի և համատեղ աշխատանքի Եկեղեցին պայծառանում է և տարեց տարի ավելանում է եկեղեցական-հոգևոր կյանքի մեջ ներգրավվող հայորդիների թիվը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 9, գողության` 4, կողոպուտի, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք:
Պորոշենկոն հայտարարել է, որ հրադադարը կնշանակի իր խաղաղության պլանի իրագործման մեկնարկ:
Ազգային ժողովում «Օրինաց երկիր» խմբակցությունից Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանն այսօր հյուրընկալվել էին «Հանրապետական» խմբակցությանը. հանդիպմանը ներկա էր նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։
«Օրենքով հստակ ամրագրվելու է ընտանեկան բիզնեսի մեջ ներգրավված անձանց շրջանակը»,-նշել է Արմեն Ալավերդյանը` պարզաբանելով, որ արտոնագրային վճարների համակարգում ընդգրկված տնտեսվարողները չեն ունենալու ընտանեկան բիզնեսի կարգավիճակ:
Ցուցմունք տվեց ամբաստանյալներից Արտակ Վերանյանը, ով հայտնեց, որ դեպքից մեկ օր առաջ Տաթևիկ Ասլիկյանի քեռու` Սամվել Շարբաթյանի, նախաձեռնությամբ հանդիպել է վերջինիս, քննարկել են իր և Տաթևիկ Ասլիկյանի ընտանիք կազմելու հետ կապված հարցերը: Շատ ջերմ մթնոլորտում միմյանց հրաժեշտ են տվել: Հաջորդ օրը Շարբաթյանի հրավերով Արտակը, եղբայրը` Արենը, Սամվել Դիլոյանը այցելել են չգործող «Մուշ» ռեստորան` իրենց հետ տանելով սննդամթերք և խմիչք: «Մուշ» ռեստորանում նորից քննարկվել է նաև իր և Տաթևիկի հետագա ճակատագիրը: Այդ հարցի շուրջ եկել են ընդհանուր հայտարարի: Ինքն օգտագործել է օղի, Շարբաթյանը` կոնյակ:
Նախնական տվյալներով՝ երկրորդ փուլ է անցկացվելու 8 ինքնավար քաղաքում:
2014 թվականի հունիսի 4-ին Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով փորձ է արվել ներմուծել «Turyag Gida San. Ve Tic. A.S.» ընկերության արտադրության «Top Sun» անվանմամբ մարգարինի երկու խմբաքանակ՝ 21.132 կգ և 2.916 կգ, որոնք «երկաթ» ցուցանիշի մասով չեն համապատասխանել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի մարտի 10-ի N06-Ն հրամանով հաստատված պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներին: Մարգարինի ներմուծումը չի թույլատրվել:
Այս պահին լարված իրավիճակ է Վերաքննիչ քրեական գործերով դատարանի դիմաց, որտեղ իրենց բողոքն են արտահայտում 4 տարվա ազատազրկման դատապարտված, ազգությամբ եզգի Էդիկ Ազմանյանի հարազատները: Նրանց խոսքով՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը Էդիկ Ազմանյանին, ինչպես նաև Գոռ Գալստյանին, ով տաքսու վարորդ է եղել, մեղավոր է ճանաչել աղջկա առևանգման մեջ՝ նրանց դատապարտելով 4 տարվա ազատազրկման:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1972 թ. ծնված, նախկինում դատված Կարապետ Կ.-ն:
«Շենքի տեղափոխումը կատարվում է միայն այն դեպքում, եթե դա անխուսափելի է, ասենք՝ ջրամբար է կառուցվում: Աֆրիկյանների տան դեպքում խոսում են, որ միջավայրից դուրս է շենքը, ճանապարհը պետք է լայնացվի և այլն, բայց սրանք հիմնավորումներ չեն տեղափոխման համար», – վստահեցնում է ճարտարապետ Արսեն Կարապետյանը:
hայկական պատվիրակությունն Ադրբեջանին առաջարկել է հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից;
Հունիսի 15-ին, ժամը 11.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Հ. Հակոբյան փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ և դիմել փախուստի:
Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները լրիվությամբ կատարվել են, որի վերաբերյալ Ծառայություն է ներկայացվել ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի 13.06.2014թ փորձարկման արձանագրությունը` Ծառայության պետի 2014թ. հունիսի 16-ի որոշմամբ վերացվել է արգելանքը նաև «Պաղպաղակ մուլտիկ», «Պաղպաղակ կլասիկ» արտադրատեսակների արտադրության մասով:
Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
«Ես 21 երկրից հրավերք ունեմ, ես կարամ գնամ, բայց եթե գնում եմ, նշանակում է՝ չեմ կարա սրանց պատժեմ: Ես ուզում եմ Մամեդյարովի կամ Նալբանդյանի հետ խոսեմ, նախագահի դեմ դիմաց կանգնեմ, ասեմ՝ հլը քո չափին դու նայի»:
2014 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր կուտակային վճար այլևս չի կատարվելու: Օրենքով սահմանվում է ՀՀ պետական բյուջե վճարվող նպատակային սոցիալական վճար (սոցիալական վճար):
«Նա իր անձնական կարծիքն է հայտնել, բայց անձնական կարծիքը հայտնելուց առաջ պետք է մտածեր, քանի որ ռուս ժողովուրդը այդպես չի մտածում: Չի էլ կարա մտածի, իհարկե: Ավելին, ոչ միայն ռուս ժողովուրդը, այլև ցանկացած անձ չի կարող մտածել, որ ինքը մեզնից բարձր է: Այո, կարող է՝ մեծ են չափսերով, քաշով, բայց չի նշանակում, որ մեզնից բարձր են: Եթե մեզ չեն գնահատում, որպես ժողովուրդ, ազգ, ուրեմն՝ մենք ոչ ոքի չենք գնահատում»,- ասել է Մ. Գրիգորյանը: