Ալիևին դիմած Լյուբիկ Չիբուխչյանը՝ «բոմժի օրդերով» 10 տարի ապրելուց հետո. ԳԱԼԱ
ԳԱԼԱ-ն գրում է. Տավուշի մարզպետի նախկին խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանի՝ Ադրբեջանի նախագահին ուղղված նամակին դեռ պատասխան չի ստացվել: Չիբուխչյանը իր վիճակն այսպես նկարագրեց.
«Ոչ հարեւան է գալիս, ոչ բարեկամ է այցելում, ոչ զանգում է, ոչ ընկերներս, ոչ մի տեսակի արձագանք, միայն համակարգիչն է լցված տարատեսակ վայրահաչություններով, առաջարկում են Գրողների միությունից իմ հեռացումը: Իսկ եթե դուրս եմ գալիս, դասախոս աղջիկ ունեմ կամ կնոջս գործի եմ տանում, եթե հանկարծ տեսնում են քաղաքացիները, իրենց դրածո մարդիկ, վանկարկում են Ա-դր-բե-ջան, որ կռիվ-բան առաջացնեն, ես էլ տամ-սպանեմ, կիսատ մնա հարցը»:
Մարզպետի նախկին խորհրդականը մինչ Ադրբեջանի նախագահին դիմելը նամակ էր ուղարկել Սերժ Սարգսյանին, որը նախագահին հասցեագրված թվով 13-րդ նամակն էր: «1987թ-ին, որ գրել եմ հանրապետության կանոնադրությունը, 23 էջով գրել էի, որ ՀՀ նախագահը հանդիսանում է ՀՀ ցանկացած քաղաքացու անվտանգության երաշխավորը, ուր է երաշխավորը, 13 նամակ եմ ուղարկել, ես հլը միջազգային դատի եմ տալու»,- ասում է Չիբուխչյանը:
Հենց սա է պատճառը, ըստ Չիբուխչյանի, որ ինքը որոշել է ապաստան գտնել Ադրբեջանում, դրանով դաս կտա այն նախագահին, որին մի ժամանակ գիրք է ձոնել.
«Ես 21 երկրից հրավերք ունեմ, ես կարամ գնամ, բայց եթե գնում եմ, նշանակում է՝ չեմ կարա սրանց պատժեմ: Ես ուզում եմ Մամեդյարովի կամ Նալբանդյանի հետ խոսեմ, նախագահի դեմ դիմաց կանգնեմ, ասեմ՝ հլը քո չափին դու նայի»:
Ադրբեջանում ապաստանելով՝ Լյուբիկ Չիբուխչյանը ցանկանում է ապահով հարթակ գտնել արտահայտվելու համար: Իսկ աշխատանքից ազատման հիմքի առնչությամբ, թե թերացել է աշխատանքային պարտականություններում, Լյուբիկ Չիբուխչյանը նշում է.
«Աշխարհում միակ մարդն եմ, որ այսքան տարվա մեջ ոչ մի անգամ արձակուրդ չեմ գնացել, աշխարհում միակ մարդն եմ, որ ամբողջ կյանքիս ընթացքում՝ գիշեր-ցերեկ, անգամ շաբաթ-կիրակի անցկացրել եմ հիմնարկում: Եկեք բոլոր իջեւանցիներին հարցրեք, ես էդ նախագահի մասին էլ եմ գիրք գրել, ոչ թե քծնելու, այլ որպես խորհրդանիշ ներկայացնելու համար: Ցույց եմ տվել, որ Գյոթեն Ֆաուստը գրել է 60 տարում, ես 10 օրում 1000 էջանոց գիրք եմ նրան նվիրել, որ մեր երկրի բարգավաճմանը մասնակցի: Ներողություն եմ խնդրում, ես ասել եմ՝ ովքեր են սեռական բ….-երը, կագեբե-ի ագենտները, ովքեր են ծխում-խմում, ոչինչ չեն անում: Էնպիսի մարդիկ կան, որ ոչինչ չեն անում»:
Մանրամասներն՝ այստեղ