Վրաերթ կատարած և փախուստի դիմած կին վարորդը ներկայացել է ոստիկանություն
Հունիսի 15-ին, ժամը 11.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Հ. Հակոբյան փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ և դիմել փախուստի:
Վրաերթի ենթարկվածը ստացել է մարմնական վնասվածքներ և տանը շտապօգնության կողմից ստացել բուժօգնություն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 31-ամյա մի քաղաքացուհի` «Մազդա 316» մակնիշի ավտոմեքենայով: Նա ժամը 23.30-ին ներկայացել է ոստիկանության և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն