Մանվել Գրիգորյանի համար Կիսելյովն «ախմախ» է. shamshyan.com

Կիսելյովն ախմախ ա, որ մեր երկրի մեջ իրեն թույլ է տալիս նման հայտարարություններ անել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենատ, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը:

«Նա իր անձնական կարծիքն է հայտնել, բայց անձնական կարծիքը հայտնելուց առաջ պետք է մտածեր, քանի որ ռուս ժողովուրդը այդպես չի մտածում: Չի էլ կարա մտածի, իհարկե: Ավելին, ոչ միայն ռուս ժողովուրդը, այլև ցանկացած անձ չի կարող մտածել, որ ինքը մեզնից բարձր է: Այո, կարող է՝ մեծ են չափսերով, քաշով, բայց չի նշանակում, որ մեզնից բարձր են: Եթե մեզ չեն գնահատում, որպես ժողովուրդ, ազգ, ուրեմն՝ մենք ոչ ոքի չենք գնահատում»,- ասել է Մ. Գրիգորյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս