
Սահմանի ներսում ու սահմանից դուրս գտնվող Խարկով գյուղն ընդամենը մեկ բնակիչ ունի

tsayg.am-ը գրում է. Առաջին անգամ պատարագ է մատուցվել Խարկով գյուղի խոնահրված եկեղեցում: Շիրակի մարզի վարչական տարածքում գտնվող բնակավայրը սահմանակից է Անիին:
Խարկովն հիմա միայն մեկ բնակիչ ունի՝ 78-ամյա Վահանդուխտ Վարդանյանը: Ժամանակին 90-ից ավելի տնտեսություն ունեցող Խարկովից տարբեր պատճառներով հեռացել են բնակիչները: Գյուղում ազատ մուտքն ու ելքը արգելված է:
Տարածքին հնարավոր է մոտենալ միայն անցագրերի առկայությամբ: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն անձամբ է թույլտվություն ձեռք բերել Խարկով մտնելու համար:
Պատարագին ներկա են գտնվել հարևան Բագրավան համայնքի բնակիչներից մի քանիսը միայն: Սրբազանը թեև իր ուխտն ու տարիների երազանքը կատարված է համարել, սակայն իր մտահոգությունն է հայտնել Խարկովի ներկա վիճակի վերաբերյալ: