Նախարարության կողմից կատարված դիտարկումների և կատարողի կողմից վճարված 10,700,000 դրամ հարկերի մասով. Նշված հարկերի գումարը հիմնականում առաջացել է միջնորդավորված ձեռքբերում իրականացնելու հետևանքով. մասնավորապես` «Ագրո էյր սերվիս» ՍՊԸ-ի կողմից ստացված շահույթի շահութահարկ, աշխատակիցների (որոնց մի մասը հանդիսանում է «Արմ աէրո» ՓԲԸ-ի աշխատողներ) համար վճարված եկամտահարկ և սոցվճարներ (եկամտային հարկ), տնօրենի կողմից իր ավտոմեքենան ընկերությանը վարձակալությամբ հանձնելու (ամսական` 350.0 հազ. դրամ) արդյունքւոմ առաջացած եկամտահարկ և այլն:
Փորձագետն ասաց, որ եթե ի սկզբանե ճիշտ գնահատվեր Լիա Միսակյանի առողջական վիճակը, կատարվեին ճիշտ հետազոտություններ, ճիշտ ախտորոշում, նշանակվեր համապատասխան բուժում, ապա «չի բացառվում, որ հնարավոր կլիներ կանխել հիվանդության արագ և հարաճուն բացասական պրոգրեսիվող ընթացքը, սակայն և հարկ է նշել, որ անգամ այսպիսիք կատարելու պարագայում էլ միանշանակ ասել՝ արդյոք բուժումը հաստատապես կլիներ էֆեկտիվ, հնարավոր չէ»:
Հունիսի 17-ին, ժամը 12.26-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փարամանզ փողոցի թիվ 42 շենքի մոտակայքում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Եթե չվերանայենք էլեկտրաէներգիայի սակագինը, Երևան ՋԷԿ-ի վարկային պարտավորությունները չենք կարողանա վերադարձնել, կընկնենք սանկցիաների տակ: Անկանխատեսելի վտանգներով հղի վիճակ կունենանք: ՀԷՑ-ի կրտիկական վիճակն էլ ավելի կսրվի»
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել բնական պաշարների օգտագործմանը և բնապահպանական պահանջների ապահովման խնդիրներին առնչվող խորհրդակցություն:
«Ահազանգ, սկսել են դրանք քանդել, խնդրում եմ բոլորս գնանք շենքի մոտ: Ու ահավոր վատ ձևի են քանդում»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Հայաստանի միասնական հարկային օրենսգրքի մշակմանը նվիրված միջազգային համաժողովի բացմանը: Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ ֆինանսների նախարարությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հարկային բարեփոխումների ծրագիրը:
2014 թվականի հունիսի 4-ին Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով փորձ է արվել ներմուծել «Turyag Gida San. Ve Tic. A.S.» ընկերության արտադրության «Top Sun» անվանմամբ մարգարինի երկու խմբաքանակ:
Դիտարկումը անց է կացվել Կիրանց (Հայաստանի Տավուշի մարզ) եւ սահմանակից Մեզեմ (Ադրբեջանի Ղազախի շրջանի) գյուղերում:
«Մեծ զիջում ենք անում, – հավելել է վարչապետը, – տուգանքների չափը նվազեցնում ենք 50 տոկոսով, նաև առաջարկում, որ նոր օրենքն ուժի մեջ մտնի ոչ թե ս.թ. սեպտեմբերի 1-ին, ինչպես ծրագրվում էր, այլ անմիջապես՝ օրենքն ընդունելու պահից»:
Անկարելի է հապաղել Ղարաբաղյան հակամարտության հարցում, քանի որ այն արգելակում է տարածաշրջանի կարևոր նախագծերը:
Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ և ուսանողների մասնակցությամբ բացվել են «Մաթեմատիկա»-ի միասնական քննության թեստերի փակ ծրարները:
168.am-ի հետ զրույցում «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանն ասաց, որ խոսքն ընդամենը 4,5 դրամի մասին է, ու դա փոքր չափով կազդի ամեն ինչի վրա. «Բայց բանն այն է, որ մենք պարբերաբար թանկացումների վիճակում ենք ապրում, այսօր՝ ջուրը, վաղը՝ հոսանքը, մյուս օրը՝ տրանսպորտը, հետո՝ երշիկը, ու այդ շղթան սպառողի համար դառնում է անտանելի: Հասել է վիճակը նրան, որ միջին ընտանիքում եկամուտների 60-65%-ը այս հանրային ծառայությունների վրա է ծախսվում: Իսկ ապրելու (ոչ թե գոյատևելու) համար մնում է այդ մնացած տոկոսը: Սա սարսափելի բեռ է»:
Ադրբեջանի զինված ուժերում գործող զորակոչային տարիքը չի արդարացնում իրեն, այն արդյունավետ չէ և հանդիսանում է կոռուպցիայի աղբյուր:
Իշխանությունն ուղղակի կարող է սարսափել մտքից, որ կուտակայինի հարցում վերջնական ու ամբողջական հաջողության հասնելու դեպքում քաղաքացիական հասարակության միավորներն օգտագործելով իրենց փորձը և, ամենակարևորը, նախադեպը, կարող են ընդվզել քաղաքացիներին հարստահարելուն ուղղված ցանկացած օրենքի կամ նախաձեռնության դեմ:
Հունիսի 17-ին, ժամը 11.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահագնի թաղամասի Արալեռ փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող մանկապարտեզի տարածքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ձերբակալման որոշում է կայացվել նաև Էրդողանի թիկնազորի նախկին պետ Զեքի Բուլութի նկատմամբ:
«Պարոն Զուրաբյանը ներկայացնում է քաղաքական այն ուժը, որ լրիվ իրավունք ունի մեզ կշտամբելու, որովհետև ինքը մտածում է, որ հայ ժողովուրդն արդեն մոռացել է մութ ու ցուրտ տարիները»,- շտապեց հակադարձել Հ.Նաղդալյանը:
Վ. Այվազյանը հերքեց, թե պայմանագրով պարտադրված են Հրազդանի ՋԷԿ-ից առնել. «Մենք առնում ենք էժանից, հերթով գնում, հասնում ենք ամենաբարձրին: Որևէ իրավական նորմով պարտադրված չենք Հրազդանի ՋԷկ-ից առնել»:
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր հրամանով հաստատել է Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում հակամարտության խաղաղ կարգավորման հարցերով նախագահի լիազորի պաշտոնի ստեղծումը, որում նշանակվել է «ՈՒԴԱՌ» կուսակցության խմբակցության պատգամավոր Իրինա Գերաշչենկոն: Համապատասխան №533 հրամանն այսօր հրապարկվել է պետության ղեկավարի կայքում և մտել ուժի մեջ: Գերաշչենկոյի հիմնական առաջադրանքներն են լինելու լարվածության ապաէսկալացման հարցերում նախագահի դիրքորոշումը ներկայացնելը, քաղաքացիական […]
Երթևեկության բարելավման նպատակով` ս/թ. հունիսի 17-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գ. ՆԺդեհի փողոցի խաչմերուկում կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն։
«Մյուս տարի սակագնի վերանայման արդունքում սպառողների համար բարձրացում չենք ունենա, գինը կմնա նույնը»,- այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի բաձրացման հետ կապված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Իրաքում մի շարք խոշոր քաղաքներ գրաված զինյալները սպառնում են ոչ միայն այդ երկրին ու տարածաշրջանին, այլև՝ ԱՄՆ-ին ու Եվրոպային:
Այսօր աշխարհը, ըստ էության, գտնվում է բաց դիմակայության շեմին:
Ինչպես տեղեկացրել էինք` հունիսի 6-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում կրակում են:
Ոստիկաններն այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 11։30-ի մոտ, Աֆրիկյանների շենքի մոտից բերման են ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Սոնա Ասատրյանին:
«Ինչո՞ւ պետք է ապաշնորհ կառավարման արդյունքում առաջացած ճեղքվածքը փակի ՀՀ քաղաքացին»,- այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի խորհրդարանական լսումների ժամանակ նման հարցադրում արեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մեկնարկեցին խորհրդարանական լսումներ` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման որոշման և հիմնավորման վերաբերյալ:
Աստված ասում է, որ մի ձեռք տալիս է, մյուսը թող չիմանա: Բայց մի օրինակ կառանձնացնեմ, քանի որ ցանկանում եմ, որ ոչ մի ընտանիքում նման խնդիր չլինի: Մի ընկեր ունեմ, որ հաճախ է ընդմիջումներին գումար խնդրում, բայց երբ բերում է, հետ վերադարձնի, չեմ վերցնում: Բայց խոստացել էիր, չէ՞, որ պապիկի սանիկին՝ Մանվելչոյին էլ ես հարց տալու:
Այգու աշխատակիցները հայտնել են, որ բոլորը լարված են եղել, քանի որ չեն իմացել, թե ինչպես կպահեն փղերն իրենց առաջին հանդիպման ժամանակ: