Հայ ազգային կոնգրեսը Հայաստանի հարցով համազեկուցողների հետ այսօր հանդիպման ընթացքում բարձրացրել է 2008 թվականի մարտի1-ի սպանությունները հարցը՝ զուգահեռներ անցկացնելով ուկրաինական իրադարձությունների հետ:
Այսօր Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման դեմ պայքարող ակտիվիստները բողոքի ակցիա էին կազմակերպել: Երթի մասնակիցները Աֆրիկյանների շենքի մոտից շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որի ընթացքում քաղաքացիներին բաժանում էին թռուցիկներ, որտեղ գրված է՝ «Քանդվում է 130 տարվա պատմություն ունեցող Աֆրիկյանների ակումբի շենքը»:
Այսօր՝ հունիսի 17-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 410.73 դրամ։
Այս տարվա գարնան սկզբի ցրտահարությունները Ճոճկանում վնասել են միայն մի քանի ծառատեսակների: Ճոճկանեցիներն այս տարվա թզի մուրաբա, օրինակ, դժվար թե ուտեն, բայց դեղձ՝ հաստատ կունենան:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ԵԽ-ին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին: Երկուստեք նշվել է, որ իրավունքների պաշտպանության և իրավական պետության սկզբունքների խորացման ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանում իրականացված խորքային բարեփոխումները եղել են հետևողական:
Օրերս ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արմեն Գ.-ին:
Փաստորեն, ՀՀ քաղաքացին, ով իր գումարները պահում է ոչ թե բարձի տակ, այլ բանկում, դառնում է խոցելի, քանզի նրան ցանկացած պահին կարող են զրկել ապրուստի միջոցներից։
Առողջ լեզուն լինում է բաց վարդագույն, համեմատաբար հարթ մակերես, մի քանի ոչ շատ խորը կտրվածքներով, որոնք գնում են դեպի լեզվարմատ: Այն պետք է լինի փափուկ, լեզուն շարժելիս չպետք է տհաճ զգացողություն կամ անհարմարություն ունենաք: Կախված եղանակից՝ առողջ լեզուն պետք է ունենա որոշակի սպիտակ նստվածք: Ամռանը այդ նստվածքը մի փոքր ավելի շատ է, սակայն լեզվի վրայի ռեֆլեկտորները կամ ընդունիչները պետք է երևան:
Աֆրիկյանների շենքի պահպանման համար երթի դուրս եկած ակտիվիստները երթով հասան կառավարության շենքի մոտ, որտեղ սկսեցին գոչել. «Երևանը մերն է», «Աֆրիկյանները մերն է, չեք քանդելու»։ Ակտիվիստները կառավարության շենքին փակցրեցին թռուցիկներ, սակայն ոստիկանները պոկեցին դրանք՝ ասելով, որ դա հակաօրինական է:
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի հունիսի 11-ի որոշումով գրանցվել է «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվի «Սիսիան» ներկայացուցչությունը:
Քիչ առաջ մեկնարկեց Աֆրիկյանների շենքի պահպանման համար ակտիվիստների երթը, որն ուղեկցվում է թմբուկների զարկերի տակ: Երթին միացել են նաև «Դեմ եմ»-ի որոշ ակտիվիստներ։ Նախնական երթուղին լինելու է Հրապարակ-Ամիրյան-Մաշտոցի պողոտա փողոցներով։
Խորքային «դասական» լիպոմաները հայտնաբերվում են հիմնականում լյարդի, երիկամների, պլևրայի, արգանդի ճարպային հյուսվածքների վրա. գտնվում են յուրահատուկ բավականին ամուր թաղանթի մեջ, դրանք կարող են վտանգ ներկայացնել շատ մեծ` 10 սմ և ավելի տրամագիծ ունեցող չափերի դեպքում։ Անհամեմատ վտանգավոր են թաղանթ չունեցող «սվաղված»` տարածված լիպոմաները, որոնք կարող են նկատվել վզի կամ ծոծրակի շուրջ կամ որովայնի շրջանում` մաշկի տակ։
Հունիսի 14-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Զաքյան փողոցի 1-ին նրբանցքի 1-ին շենքի բակից գողացել են «Սալկանո Էքսեկ 26» հեծանիվ` պատճառելով 139.000 դրամի վնաս:
Հունիսի 18-20-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, հունիսի 21-22-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ կառավարության օրինագծից. «Աշխատանքային խմբին ներկայացվել էր հնարավոր սցենար, դրա հիման վրա չի կարող օրինագիծ լինել: Այն չի կարող նաև ՍԴ որոշման շրջանակներում լինել, որովհետև ՍԴ որոշումը լրիվ այլ բան է պահանջում, իսկ իրենք հայտարարում են, որ ՍԴ որոշումը կատարելու համար են ներկայացնում»:
Տորոնտոյում կազմակերպված համաժողովի բացումն իրականացվել է հռչակավոր կինոռեժիսյոր Ատոմ Էգոյանի կողմից, ով առաջին անգամ ցուցադրեց իր նոր՝ «Լուսավորիչը» ֆիլմը: Ֆիլմն անդրադառնում է այնպիսի խնդիրների արմատներին, ինչպիսիք են խաբելը և գողանալը, որոնք մարդկային արատավորման պատճառ են դառնում:
Բաքվում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարին Հայաստանի պատվիրակության անդամ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն ակտիվորեն գրառումներ է կատարում Թվիթերի իր միկրոբլոգում` լուսաբանելով Բաքվի քննարկման ժամանակ տեղի ունեցող իրադարձությունները:
Օրերս ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սենիկ Գ.-ին:
Ուկրաինական պատվիրակությունն այսօր մեկնելու է Եվրոպա՝ քննարկելու համար Ուկրաինային գազի ռևերսային մատակարարումների հարցը:
Քիչ առաջ ավարտվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության նիստը, որը, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ տեղի էր ունենում ԲՀԿ կենտրոնական գրասենյակում: ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ քննարկվել են ԱԺ նախորդ նստաշրջանում քննարկված հարցերը, այդ թվում՝ վաղը մեկնարկելիք ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվելիք հարցերը:
«Հիմա Ռուսաստանն այլևս չի քաշվում իր դիրքորոշումն արտահայտելու մեջ և այդ իմաստով անկեղծորեն ասում է, որ Հայաստանն իր համար այնքան էլ անկախ պետություն չէ»,- ասում է Վադիմ Դուբնովը:
«Ինտեգրացիոն ցանկացած պրոյեկտում կան խնդիրներ, դա բնական է, ու գործընթացները գնում են իրենց բնականոն հունով: Ես չեմ հասկանում այն բոլոր դիտարկումները, թե Ռուսաստանը ջանում է ԽՍՀՄ-ը վերականգնել, դա միֆ է, հասկանո՞ւմ եք: Ու եթե ինչ-որ մեկը նման բան էր սպասում, ապա, իհարկե, ոչ, չի լինելու, նման կերպ մտածելու համար նույնիսկ հիմքեր չկան: Հիմա դեռ տնտեսական հարցերի շուրջ են պայմանավորվել, իսկ այն, որ կան խնդիրներ, այո, կան, քանի որ բոլոր երկրներն ունեն իրենց հետաքրքրությունները, ինչը բնական է, ուստի ծայրաստիճան բարդ է մեկ հայտարարի ներքո դիտարկել ամենը: Դեռ ես չեմ տեսնում հիմք ինչ-որ բանով հրապուրվելու, և ինչ-որ բանից հիասթափվելու համար»,- ասել է ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
Շտայնմայերն այս մասին հայտարարել է Տալինում Բալթյան երկրների արտգործնախարարների հետ հանդիպումից հետո:
Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի եւ «Ակրոնիս» ընկերության հրավերով հունիսի 22-24-ը Հայաստան կայցելի Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) վարկանիշային աղյուսակի թիվ 1 շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը։
Եվգենի Պերեբիյնիսը հայտարարել է, որ Դեշչիցան դրանով իսկ հասել է իր առջև դրած նպատակին:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3.5-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 9 մլրդ 270 մլն դրամ, որից մրցակցային` 8 մլրդ 150 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 120 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ:
Թիվ 4026 որոշման օգտին քվեարկել է 233 պատգամավոր:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Բոլոտովի խոսքերով՝ ակնկալվում է, որ Հարավային Օսիայում ԼԺՀ-ի դեսպանը կնշանակվի հունիսի 18-ին:
Իջևանի զորամասում մահացած զինծառայող Ներսես Կարապետյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երկու անձին: ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից 168.am-ին փոխանցեցին, որ մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Գարեգին Ասրյանին մեղադրանք է առաջադրվել 3 հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով 314-րդ հոդվածների 1-ին մասով և 360-րդ հոդվածի 2-րդ մասով (մարտական հերթապահության կանոնները խախտելու և մարտական հենակետի ծառայությունը ոչ պատշաճ կազմակերպել, պաշտոնեական կեղծիք, պատիվն ու արժանապատվությունը ստորացնող վիրավորանքներ հասցնել):