Գեորգի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ Հայաuտանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկած անդամ՝ վեց տարի ժամկետով:
Հունիսի 21-ին, ժամը 05.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1984 թ. ծնված Հարություն Ս.-ն:
ՀՀ վարչապետը ԼՂՀ վարչապետի, փոխվարչապետի և ՀՀ ու ԼՂՀ կառավարության անդամների ուղեկցությամբ շրջայց է կատարել «Մետաքս» և «Արցախ ֆրուտ» գործարանների արտադրամասերում, ծանոթացել արտադրական հնարավորություններին, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային պայմաններով և հուզող խնդիրներով:
Էլիտար ևս մեկ հարսանիք է սպասվում այս ուրբաթ Երևանում. Դերասան Աշոտ Ղազարյանի որդին` Արմանն, ամուսնանում է Լոռու մարզային ոստիկանապետ Արտակ Կարապետյանի դստեր`Տաթևիկի հետ:
Այդ ճյուղի կառուցման մասին Լոնդոնում հայտարարել է քրդական ինքնավարության բնական պաշարների նախարար Աշտի Հավրամին:
Հունիսի 24-ին, ժամը 15.28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կարենիս գյուղի 1 փողոցի տներից մեկի մոտակա այգում օձ է նկատվել, որին որսալաու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քաղաքացի Քրիստինե Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հուլիսի 1-ից կբացվեն Սեւանա լճի 11 հանրային լողափերը: 2014 թվականին կընդլայնվեն լողափերում մատուցվող ծառայությունները:
Նախագծի արժեքը գնահատվում է 283-349 միլիարդ ռուբլի:
Դատարանում այսօր Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը մանեկենների միջոցով ներկայացրեց պաշտպանական կողմի դիրքորոշումը՝ կապված կրակոցից առաջ և դրա ժամանակ վիրավորված զինծառայողների՝ Լյուքս Ստեփանյանի և Հրաչյա Սարգսյանի դիրքերը: Լյուքս Ստեփանյանի իրավահաջորդը՝ նրա մայրը չմասնակցեց դատական նիստի այդ մասին. մինչ ընդմիջումից հետո դատական նիստի վերսկսելը նա դատարանի դահլիճից արտասվելով դուրս եկավ:
Երևան քաղաքի ավագանու անդամ Գրիգոր Մինասյանն առաջարկել է վճարովի ավտոկայանատեղիներում առաջին և երկրորդ կարգի հաշմանդամների համար հատուկ կայանատեղիներ առանձնացնել և հատուկ ճանապարհային նշաններ տեղադրել, որն ընդունվել է և այժմ նախագիծը մշակվում է. «Եթե որևէ այլ անձ այնտեղ կայանի, ապա Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության համապատասխան՝ ճանապարհային ոստիկանության կողմից դրանք կենթարկվեն համպատասխան վարչական պատասխանատվության»,- պարզաբանեց Ք. Առաքելյանը:
Ուշադրություն. նրան որոնում են իրավապահները. արձագանքեք, ճանաչողներ:
Իրաքցի առաջնորդները պետք է ստեղծեն այնպիսի կառավարություն, որում ներկայացված կլինեն քաղաքական բոլոր ուժերը:
«Հետագա տարիներին բժշկական տարբեր հաստատություններ ապահովված են եղել հեռակապով, սակայն համակարգային լայնածավալ միջոցառումներ չեն իրականացվել: Սա առաջին միջպետական համագործակցությունն է»:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հանդիպեցին մայրաքաղաքի բուժհաստատությունների ղեկավարների հետ։ Քննարկվեցին ոլորտում առկա խնդիրներն ու առաջիկա ծրագրերը։
Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը:
Այսօր տեղի է ունեցել խորհրդարանական ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչների հերթական դռնփակ հանդիպումը: Ինչպես 168.am-ին տեղեկացրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ քառյակի ներկայացուցիչները քննարկել հունիսի 21-ին տեղի ունեցած արտահերթ նիստաշրջանում ընդունված օրենքների օրինականության, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երեկ տեղի ունեցած ցույցը և դրան հետևած ոստիկանության գործողությունները, կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված քառյակի կողմից իրականացվելիք հետագա քայլերի հետ կապված հարցեր, ինչպես նաև էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված քառյակի անելիքները:
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը խստագույնս դատապարտում ու ամոթալի է համարում ՀՀ ոստիկանության` ս. թ. հունիսի 23-ին ցուցաբերած hակաօրինական վարքը ՀՀ քաղաքացիների հանդեպ և հայտարարում է, որ լինելու է ծայրաստիճան անհանդուրժող որևէ կառույցի, այդ թվում ոստիկանության անօրինական ու անմարդկային վարքի հանդեպ՝ մշտապես մնալով բացառապես օրենքի դաշտում, կիրառելով օրենքով ընձեռնված իրավունքների ողջ զինանոցը՝ համաչափ պատասխան տալով ցանկացած ուժի, որը կհամարձակվի ոտնահարել ՀՀ քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև իրեն կդրսևորի այնպես, ինչպես հատուկ է հրոսակախմբերին:
«Ընդամենը 20 միլիարդ ֆինանսական ճեղքվածք է կանխատեսված, որից 9.3 միլիարդը վարկի կամ այլ փոխառությունների մարումն է»,- գրել է Աշոտ Խուրշուդյանը։
Այսօր լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղում: Բնակիչները փակել էին Երևան-Էջմիածին ավտոճանապարհը: Արդեն մի քանի օր է՝ նշված գյուղի բնակիչները զրկվել են ջրից, որոշներն էլ պնդում են, որ իրենց տներում խմելու ջրի փոխարեն ծորակից հոսում է կոյուղաջուր:
Ես բազմիցս առիթներ եմ ունեցել հրապարակավ խոսելու Որոտանի ՀԷԿ-ի մասնավորեցման գործընթացի մանրամասների մասին թե՛ Խորհրդարանի ամբիոնից, թե՛ բազմաթիվ հարցազրույցների միջոցով: Իրոք, Որոտանի գործարքում մասնավորեցվում է գույքային համալիրը, և սա ամենևին էլ առաջին նախադեպը չէ մեր երկրում, երբ մասնավորեցվում է գույքային համալիրը, ոչ թե ընկերությունը և որ այդ համալիրը մասնավորեցվում է կառավարության համապատասխան որոշումերով: Այսպես, 2003 թվականին Հայաստանի իշխանությունները մասնավորեցրել են «Սևան-Հրազդանյան Կասկադ» ՓԲԸ և «Հրազդանի ՋԷԿ» ՓԲԸ գույքային համալիրները:
Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաիանայում ԵՄ-ի ներկայացուցչության ներկայացուցիչ Էնդրյու Ռաբաշը:
Այս պահին Աֆրիկյանների ակումբի շենքը շրջափակել են ոստիկանները, կարմիր բերետավորները։ Ակտիվիստները ձեռքերով հարվածում են երկաթյա պարիսպներին՝ դրանով իրենց բողոքն արտահայտելով պարիսպների ներսում իրականացվող ապամոնտաժման դեմ։ Ոստիկանները հրում են քաղաքացիներին՝ փորձելով խոչընդոտել նրանց գործողությունները, պարսպից ներս մուտքը։ Ակտիվիստները վանկարկում են «Ա՛-մո՛թ, ա՛-մո՛թ»։ Այս պահին մոտ 15 ոստիկանական մեքենա կա Աֆրիկյանների ակումբի շենքի շրջակայքում։
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լյուքս Ստեփանյանի մահվան գործով ամբաստանյալ Դավիթ Խչատրյանի գործով ճառ կարդալիս նրա պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ Դավիթ Խաչատրյանը դիտավորյալ չի սեղմել ձգանը: Փաստաբանի խոսքով՝ այժմ Դ. Խաչատրյանին շատերի կյանքի համար վտանագավոր եղանակով սպանության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելւ համար առաջադրված մեղադրանաքն անհիմն է, չի բխում քրեական գործում առկա ապացույցներից:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել՝ Յուրի Վարդանյանին Վրաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը՝ Թբիլիսի):
Մեդվեդևը վստահություն է հայտնել, որ եթե չլիներ առանձին երկրների դիրքորոշումը, ապա ամեն ինչ կարող էր այլ լինել:
«Սա իմ առաջին այցն է Լեռնային Ղարաբաղ որպես վարչապետ: Համոզված եմ, որ մեր հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի վարչապետի և կառավարության հետ լինելու են շատ ջերմ, աշխատանքային և արդյունավետ:
Այս մասին հայտարարել է Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոն:
Էլեկտրոնային լրատվամիջոցներում ՌԴ 20-ամյա քաղաքացի Մինաս Երեմյանի մահվան շուրջ տեղ գտած հրապարակումների առնչությամբ ՀՀ Առողջապահության նախարարը հանձնարարել է Առողջապահական պետական տեսչությանը տեղեկատվության հետ կապված իրականացնել ճշտումներ` պարզելու համար հրապարակումների համապատասխանությունը իրականությանը: